Category: Infocom

  • Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաին…

    🇬🇪 Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում. Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձե
    🗣️ «Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը»:

  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբ…

    📃 Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքի վերացմանը, բայց ոչ 2026-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։

    🗣️ «Արդյոք մենք ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից։ Այո, ուզում ենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա՝ առանց կոմպլեքս սահմանադրությունը դիագնոստիկա անելու։ Ոչ, չենք ուզում և ի սկզբանե չենք էլ ուզել։ Սա է իմ դիրքորոշումը»,- ընդգծել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
    📌 Կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ 
    ✍️ Իոաննիսյանն առաջարկում է 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիա կազմելու հարցում, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։ 

  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիր…

    🇦🇲🇷🇺 Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:

    🗣️ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին:
    🔸 Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը:
    🔸 Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:
    [ՀՀ ԿԳՄՍՆ]

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպա…

    🇦🇲🇸🇰 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային:
    🗣 Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարները, կողմերը այն զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
    [ՀՀ ՊՆ]

  • Այսպես կոչված, միջանցքը եղել և մնում է Հայաստանի սուվերեն տարածք. դրանով ամեն ի…

    🇦🇲🇩🇪 Այսպես կոչված, միջանցքը եղել և մնում է Հայաստանի սուվերեն տարածք. դրանով ամեն ինչ ասված է և վերջ․ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ Երևանում
    🔸 Նա այս հարցը համարեց խաղաղ գործընթացի շատ կարևոր, զգայուն և շոշափելի կետ։ «Մեզ համար ակնհայտ է Հայաստանի դիրքորոշումը, որը հանգում է նրան, որ Երևանն ինքը պատրաստ է ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ այս ճանապարհով, բայց կարևոր է, որ այս տարածքը Հայաստանի ինքնիշխան տարածք մնա։ Դրանով ամեն ինչ ասված է»:
    🗣 Ռութը հայտնեց նաև, որ ինչքան էլ ցավալի է իր համար, Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի համար ինքը հնարավորություն չի տեսնում։
    🔸 «Մենք չենք կարող մարդկանց հույս տալ, որ դա կլինի, ինչը չենք կարող երաշխավորել։ Գիտեք՝ Ադրբեջանի կառավարությունն ասում է, որ էթնիկ զտում և բռնի տեղահանում տեղի չի ունեցել, իհարկե, բոլորս գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»։

  • ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «…

    ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
    🔸 Կառավարությունն առաջարկում է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները ներառել համալսարաններում,  ԳԱԱ-ն դարձնել խորհրդատվական մարմին և արգելել ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների կառուցումը։
    🔸 Լրամշակման տևական փուլից հետո ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։
    🔸Նախագիծը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ այն, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական համակարգը կառավարության պատկերացմամբ։

  • Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործըն…

    🔸 Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։
    🔸 Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություւններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը։
    [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]

  • Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ապօրինի շրջափակում…

    Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ապօրինի շրջափակումից հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության ուղղությամբ՝ այն անվանելով «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ»։
    Ռազմական գործողությունները տևեցին մեկ օր, սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի Հանրապետության իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց ամբողջական դադարեցման մասին։ Ըստ համաձայնության՝ «դուրս էին բերվում «ՀՀ-ի՝ Արցախում մնացած զինված ուժերը», լիարժեք զինաթափվում էին ԼՂ ՊԲ զինված խմբավորումները, դուրս էին բերվում ծանր տեխնիկան ու սպառազինությունը ԼՂ տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:
    Մեկօրյա պատերազմի արդյունքում արցախյան կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ, մոտ 120 000 արցախցիներ բռնի տեղահանվեցին․ Արցախը արդեն մեկ տարի է հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։
    Լուսանկարում Վայքի մշակույթի տունն է 2023թ․ բռնի տեղահանության օրերին

  • Հայաստանի Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային (2…

    📌 Հայաստանի Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային (2.5:1.5 հաշվով):

  • Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակ…

    💻 Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս պահին դրա հաստատումը չունենք։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյան] |armenpress.am|