Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեց…

    🇦🇲🇪🇺 Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
    📍 Կոշտան ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը՝ միտված ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ: Նա հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
    🇦🇲🇦🇿 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության՝ խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները:

  • Ոստիկանությունը պարզել է փետրվարի 14-ին ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած ե…

    👮🚌 Ոստիկանությունը պարզել է փետրվարի 14-ին ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը:
    🗣 ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Արմենպրես»-ին ասել է, որ այսօր ոստիկանություն հաղորդում տված վարորդը հայտնել է, որ առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի է բռնվել երեք անծանոթ երիտասարդ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 
    🔸 Հաղորդում է ներկայացրել նաև մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը՝ միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։ 
    📍 Ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել էր, որ վիճաբանությունը տեղի է ունեցել 97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև:

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխ…

    🇦🇲🇩🇪 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ 🤝 Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ [ՀՀ ՊՆ]

  • ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կի…

    🇦🇲🇺🇦 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:
    🔸 Ստեֆանչուկը, ողջունելով Խանդանյանի այցն Ուկրաինա, կարևորել է երկու երկների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես՝ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը:
    ❗️ Սարգիս Խանդանյանը ՀՀ ԱԺ անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար և շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը:
    📌 Խանդանյանն Ուկրաինայում է՝ մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին:
    [ՀՀ ազգային ժողով]

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի ուկրաինակ…

    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների արդյունքները, եթե դրանք տեղի ունենան առանց ուկրաինական կողմի մասնակցության։
    🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ միայն Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցություններ վարել ՌԴ-ի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ նշելով, որ այն «խաղաղությունը, որը կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ ԱՄՆ-ի:
    🗣 «Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն և վստահության արժանի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը:
    📍 Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները երկար հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայում հակամարտությունը և դրա ավարտի համար բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Այժմ նախապատրաստվում է նրանց հանդիպումը Սաուդյան Արաբիայում: |1lurer.am|

  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցվ…

    🇷🇺🔥 Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին:

    🗣 Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
    💬 «Ատոմակայանի սարկոֆագը վնասվել է։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, և դրան անընդհատ հետևում են», — գրել է նա սոցիալական ցանցում՝ հավելելով, որ նախնական գնահատականներով վնասներն էական են և կից հրապարակելով տեսանյութ: |azatutyun.am|

  • Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջան…

    ❄️ Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    🌫 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
    🧊 Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
    🚫 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
    🚛 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
    🚧 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբա…

    🇦🇲🇫🇷 Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։
    📌 Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։
    [Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:…

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:
    📌 Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
    🤝 Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: [ՀՀ կառավարություն]

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել «Իշխանյանն ընդդ…

    ⚖️ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով:
    📝 Այս գործը վերաբերում է 2015 թվականի «Electric Yerevan» բողոքի ցույցի ցրմանը, մասնավորապես՝ Հովհաննես Իշխանյանի ձերբակալությանը և ոստիկանությունում պահվելուն:
    💶 ՄԻԵԴ-ը որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է դիմումատուին վճարել՝ ոչ նյութական վնասի համար՝ 5,000 եվրո և դատական ծախսերի համար՝ 2,000 եվրո։ |aravot.am|