Category: Infocom

  • Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհությա…

    🗣 Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ։ 📌 Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝…

  • Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպ…

    🇦🇲🇦🇿 Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն նրա պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    ⚖️ Դատական նիստի սկզբում ԼՂ նախկին պետնախարարը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են պայմաններ ստեղծել առանձին հանդիպման համար։ Բաքվի դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո ընդմիջում է հայտարարվել։ |armeniasputnik.am|

  • ՀՀ-ից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համ…

    📻 ՀՀ-ից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
    🔸 Մասնավորապես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:
    [Նիկոլ Փաշինյան]

  • Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպա…

    🇦🇲🇮🇷Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ:
    🤝 Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն արտահայտեց պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ:
    [Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակ]

  • Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը վերադարձվել է «Դոպինգ Սփեյս» ընկերութ…

    🎙Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը վերադարձվել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ 📌 «Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայում մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել…

  • ԱԱԾ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չ…

    ⚖️ ԱԱԾ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
    🔸 Հիշեցնենք, որ armlur.am կայքը երեկ հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ Բարսեղյանի մարմինը գտել են տանը, մահանալուց 3 օր անց։
    🗣 ՔԿ-ից նշում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)․
    📌 Նշենք, որ մահվան դեպքերի առթիվ քրեական վարույթները նախաձեռնվում են սպանության հոդվածով՝ քննչական որոշակի գործողություններ իրականացվելով (որոնք կարող են իրականացվել միայն նախաձեռնված վարույթի շրջանակում) դեպքի հանգամանքները ամբողջապես պարզելու, վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով, որից հետո միայն կայացվում է քրեադատավարական համապատասխան որոշում (վարույթի կարճում կամ արարքի վերաորակում)։

  • Կայացել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց։ «Ես հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հե…

    🇺🇸🇺🇦 Կայացել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց։ 🗣 «Ես հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ. երկար զրույց էր՝ թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին»,- ասել է Ուկրաինայի…

  • ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է․ մարտի 30-ը նշանակել որպես Արմավիրի մարզի Փարա…

    🗳 ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է․ 🔸 մարտի 30-ը նշանակել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ։ 🔸 Մհեր Սահակյանի մանդատը տրամադրել ԱԺ «Հայաստան»…

  • Համընդհըանուր հայտարարագրման շրջանակում փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի …

    Համընդհըանուր հայտարարագրման շրջանակում փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ուղղությունները ավելացվեցին. համապատասխան որոշումը կայացրեց ՀՀ կառավարությունը:
    💬 «Խոսքը երեք ուղղությունների մասին է։
    🔸 Առաջինը երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներն են։
    🔸 Հաջորդը միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերն են՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 հազար դրամի չափով։
    🔸 Երրորդը՝ 2024-25թթ. ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով  ծախսերն են։
    📌 Նախատեսվում է սահմանել նաև, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024թ. համար, այսինքն՝ հետադարձ ուժով»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: |armenpress.am|

  • Կայացել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց։ «Ես հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ….

    🇺🇸🇺🇦 Կայացել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց։
    🗣 «Ես հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ. երկար զրույց էր՝ թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
    🇺🇸🇷🇺 Ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը, ՌԴ նախագահը Թրամփին հրավիրել է Մոսկվա։