Category: Infocom

  • Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անզգ…

    ⚖️ Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: 📌 Զինծառայողի մահվան գործով հարցաքննվել են ինչպես դեպքի օրը, այնպես էլ դրանից առաջ կրակային դիրքում ծառայություն իրականացրած զինծառայողները։…

  • Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բա…

    🇪🇺🇬🇪 Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում վերջերս ընդունված աղմկահարույց օրենքների ազդեցությունը երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում։
    🗣 Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:
    📌 Նշվում է՝ այս քայլերը վտանգի տակ են դնում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը։|azatutyun.am|

  • Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետ…

    Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով կա 8 տուժած և 1 զոհ:
    📌 Վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 14:56-ին։
    📌 Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի…

    📃 ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ ✍️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին պաշտոնից ազատելու որոշումը:

  • Գլխավոր դատախազության դիմաց իրավիճակն ինչ-որ պահի լարվեց: Ակցիայի մասնակիցները …

    📍 Գլխավոր դատախազության դիմաց իրավիճակն ինչ-որ պահի լարվեց: Ակցիայի մասնակիցները բերել էին Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը, որը քաշքշուկից հետո ոստիկաններին հաջողվեց վերցնել:
    🪙 Ցուցարարները բերել էին նաև մետաղադրամներ, որոնց մի կողմում Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ Իլհամ Ալիևինը: Նրանք մետաղադրամները նետեցին ոստիկանների ուղղությամբ:
    💬 Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտնեց, որ տեղեկացրել են՝ «Դատազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունել իրենց ընդունարանում՝ առանց լրատվամիջոցների», ինչին իրենք չեն համաձայնել:
    📄 Հանցագործության մասին հաղորդումները փոխանցվել են Դատախազությանը, ակցիան ավարտվել է:

  • Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են:…

    ❗️ Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են:
    🗣 Բագրատ Սրբազանը հայտնեց՝
    🔸 պահանջում են Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար,
    🔸 քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավաչափ:
    💬 «20 րոպե Ժամանակ ենք տրամադրում և պահանջում ենք՝ գլխավոր դատախազը իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացի վերաբերյալ: Մեզ համար ողջամիտ ժամանակից հետո եթե չարձագանքեն, մեր գործընթացն այստեղ կշարունակվի»,- ասաց Բագրատ Սրբազանը:

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական և տր…

    🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»:
    💬 «Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առնվազն մեկուկես տարի առաջընթաց չկա»,- ասել է նա: |tert.am|

  • Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկ…

    🇮🇱🇸🇾 Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին: Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 6 մարդ: |tert.am|

  • Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և …

    🇪🇺🇦🇲 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։
    📢 «Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետևելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել: Անկողմնակալությունը մեր հիմնական սկզբունքն է և այն հստակ ամրագրված է մեր մանդատի մեջ», — «Ազատությանը» հայտնել է առաքելության խոսնակ Աննա Պալմենը։
    🔸 Երեկ Ադրբեջանաի ՊՆ-ի հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։

  • ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպմանը բովանդակալից զրույց է տե…

    🤝 ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպմանը բովանդակալից զրույց է տեղի ունեցել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղ կարգավորման հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
    🗣 «Ուրախացրեց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենք բավականին լավատեսական կանխատեսումներ հայտնեցին, որ արագ կարգավորման իրենց պատրաստակամության շնորհիվ խաղաղության պայմանագիրը երկար սպասել չի տա։ Ոչ ոք, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել։ Դուք հասկանում եք, որ այս գործը բարդ է, բայց բոլորը նիստին հույս հայտնեցին, որ խաղաղ գործընթացը մոտ ապագայում ավարտին կհասցվի»,- ասել է Լեբեդևը։ |armenpress.am|