Category: Infocom

  • Արդեն երրորդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակից…

    ❗️Արդեն երրորդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով: 📌 Աշխատակիցներից Վահե Մխիթարյանը հայտնեց, որ մի քանի տասնյակ աշխատողներ…

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի հա…

    ⚖️ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին՝ հիմնվելով «Ինֆոքոմի» հրապարակմամբ բացահայտված՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի ուսումնասիրության վրա։
    📌 Հանձնաժողովն արձանագրել է, որ Արմեն Գրիգորյանը պայմանագրեր է կնքել իրեն փոխկապակցված անձանց հետ անձնական հարաբերություններ ունեցող անձանց հետ և շահերի առկայության մասին հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 300 000 դրամի չափով։
    Կարդալ ավելին

    «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

  • Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախա…

    🇦🇲🇳🇴 Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։

  • «Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որ…

    ⚖️ «Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: … Պարզվել է, որ թարգմանիչը նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը: Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։
    📌 Բացի այդ՝ մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին»։
    🗣 Այս մասին ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ասել է news.am-ի հետ զրույցում:
    ‼️ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի հայտարարություններին, ապա Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դրանք, բնականաբար, արվում են ճնշումների ներքո. «Ոչ մի միջազգային մասնագետի համար այդ ցուցմունքները արժանահավատ չեն հնչում»:

  • Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագա…

    🇦🇲🇺🇸 Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
    [ՀՀ կառավարություն]

  • Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարո…

    🇦🇲🇦🇿 Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
    ⚖️ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 10-ին, իսկ մյուսների գործով՝ փետրվարի 7-ին։

  • «Հայոց ցեղասպանության թեման, անշուշտ, մեր ինքնության անքակտելի մասն է։ Բայց ես …

    ❗️ «Հայոց ցեղասպանության թեման, անշուշտ, մեր ինքնության անքակտելի մասն է։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեզ անհրաժեշտ է վերանայել ոչ միայն այն, թե ինչպես ենք ընկալում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այն, թե ինչպես ենք դրա մասին խոսում». հայտարարել է Նիկոլ…

  • ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությունն իր բնույթով ռազմական չէ: ՀՀ իշխան…

    🇦🇲🇮🇷🇪🇺 ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությունն իր բնույթով ռազմական չէ: ՀՀ իշխանություններն իրանական կողմին հավաստիացրել են, որ այդ առաքելությունը պարզապես հայ-ադրբեջանական սահմանին կայունություն պահպանելու և լարվածությունը կանխելու նպատակ ունի, ինչն իրանական կողմին հասկանալի է։ 
    🗣 Մենք Հայաստանի կառավարության կողմից սեփական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դիրքորոշմանը վերաբերվում ենք հարգանքով։ ՀՀ իշխանությունները մեզ հայտնել են, որ Եվրամիության ու եվրոպական մի շարք երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կարող են նաև լավ հնարավորություններ ստեղծել հայ-իրանական փոխգործակցության համար։
    🇦🇲🇺🇸🇮🇷 Հայաստանի իշխանություները մեզ հստակորեն ասել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական փաստաթուղթը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին: Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի երկկոկմ կամ Իրանի Իսլամական Հանրապետության շահերը։
    [ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի]

  • Այն, ինչ հեռարձակվել է, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։ Այդ մասին լրագրողնե…

    🇦🇲🇮🇷 Այն, ինչ հեռարձակվել է, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղի մասին երգ են երգում։
    🗣 «Նախ շատ կասկածելի է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ տեսանյութը, և պետք է այն ուսումնասիրվի։ Անկեղծ ասած` ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողվորդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները։
    🔸 Նման կասկածելի գործողությունները չպետք է կասկածի տակ դնեն ՀՀ–ի նկատմամբ Իրանի դիրքորոշումները, ինչպես նաև ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դուք շատ ուշադիր ու զգոն պետք է լինեք, որ նման իրողությունների ալիքի վրա չհայտնվեք ու ձեզ այդ ուղղությամբ չտանեն»,– ասաց դեսպանը։|armeniasputnik.am|

  • ԱՏՁՄ-ն դժգոհ է բարձր տեխնոլոգիական ոլորտում կառավարության հարկային քաղաքականությ…

    ԱՏՁՄ-ն դժգոհ է բարձր տեխնոլոգիական ոլորտում կառավարության հարկային քաղաքականությունից և առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել
    🗣 Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչները ներկայացրին, թե որոնք են հարկային քաղաքականության խնդիրները, ինչ մտահոգություններ ունի տեխնոլոգիական համայնքը, և ինչու չի ստացվում կառավարության հետ երկխոսությունը։
    📌 ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն նշեց՝ Միությունը ոչ թե կառավարությունից աջակցություն է խնդրում, այլ ահազանգում է ռիսկերի մասին․ «Հայաստանը՝ որպես միջավայր, օրեցօր կորցնում է իր մրցունակությունը այլ էկոհամակարգերի նկատմամբ, և մենք վերջին երկու տարվա ընթացքում տեսնում ենք կրճատվող էկոհամակարգ։ ․․․․ 2024 թվականին 2023-ի նկատմամբ 5000-ով պակասել է մեր ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների քանակը, և 2000-ով կրճատվել են աշխատանքային հաստիքները։ Սա վերջին 25 տարվա ընթացքում պատմական աննախադեպ անկում է»։