Category: Infocom

  • Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սա…

    📝 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: 
    🗣 «Այս օրենքով մենք հնարավորություն ենք տալիս երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած մեր զինծառայողներին կրկին անցնել ծառայության ԶՈՒ-ում՝ պահպանելով իրենց կենսաթոշակը: Նրանք այդ ծառայությունը պետք է իրականացնեն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված զորամասերում:»,-ասաց օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանը: |armenpress.am|

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արսեն Ավագյանը…

    📝 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արսեն Ավագյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
    🔸 Նախագահի մեկ այլ հրամանագրով Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Խարազյանը։

  • ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է …

    🇦🇲🇮🇷 ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան:

  • Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյա…

    📌 Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

  • Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշա…

    ⚖️ Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշար բնակավայրի ավելի վաղ ձերբակալված 51-ամյա բնակչին։
    📌 Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վերջինս ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։
    🔸 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
    🔸 Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվում, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը 2 ձողերով հարվածում կատվի գլխին, մարմնի այլ հատվածների։ Կատուն ավելի վաղ կերել է տղամարդու 5 աղավնիներին։

  • Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթ…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում։ Նա, միաժամանակ, կրկնել է, թե «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ»։
    📌 Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է նաև, որ աշխատանքներ են տարվում փաստաթղթի նախագծի համաձայնեցման ուղղությամբ։

  • Հայաստանի մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնակա…

    🇦🇲 Հայաստանի մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք էլ բացառում։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում պետական բյուջեի նախնական քննարկմանը]

  • «Գոյ» թատրոնի դերասանները երեք օր թատրոնում գիշերելուց հետո ինքնակամ դուրս են ե…

    🪧 «Գոյ» թատրոնի դերասանները երեք օր թատրոնում գիշերելուց հետո ինքնակամ դուրս են եկել շենքից։ Նրանք այսօր ժողով կիրականացնեն՝ հասկանալու հաջորդ քայլը։
    📌 Նշենք, որ «Գոյ»-ի ստեղծագործական թիմի անդամները գիշերում էին թատրոնի տարածքում։ «Սունդուկյան» թատրոնի հետ միացմանը ընդդիմացող «Գոյ»-ի անձնակազմը թե՛ դատարաններում, թե՛ դրանից դուրս շարունակում է պայքարել հին կարգավիճակը վերականգնելու համար։
    🗣 ԿԳՄՍ Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով թեմային, նշել էր․ «Կարծում եմ, որ հետագա գործընթացները նախարարության ու թատրոնի տիրույթից դուրս են, և մեր իրավապահ մարիններն են, որ պետք է այս իրավիճակին արձագանքեն»։
    📌 Նախարարի խոսքով երաշխավորվել է, որ իրենց ստեղծագործական գործունեության և ազատության որևէ խոչընդոտ չկա, և իրենք կարող են այն իրացնել բեմերում, այդ թվում՝ «Սունդուկյան» թատրոնի բեմերում: |azatutyun.am|

  • Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ ա…

    🗣 Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Արարատ Միրզոյան
    🔸 «Պատմության ողբերգական անցքերը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգում չէ»։
    🔸 Միրզոյանի խոսքով՝ ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է․ «Սրա շրջանակներում թիվ մեկ քայլը, որ մենք դիտարկում ենք և որի ուղղությամբ մեր ջանքերը գործադրում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է»։

  • Խաղաղության պայմանագրում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում …

    🗣 Խաղաղության պայմանագրում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
    📌 Միրզոյանը «զգուշավոր լավատեսություն» հայտնեց, որ մոտ ապագայում դրանք ևս կհամաձայնեցնեն, և պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։