Category: Infocom

  • Ռուբեն Վարդանյանը մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից, և միայն…

    ❗️Ռուբեն Վարդանյանը մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից, և միայն ադրբեջանցի փաստաբանները նրան տեսնելու հնարավորություն ունեն։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
    🔸 Թույլ չեն տալիս նաև Ռուբեն Վարդանյանին այցելել «անկախ բժիշկներ»․ «Միակ բանը, որ եղել է, հետազոտությունն էր, որ պետական հիվանդանոցն արել է նրա հացադուլից հետո։ Որոշ այցեր, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից էին, բայց, դարձյալ, դա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասել է Դավիթ Վարդանյանը։
    📌 Դ. Վարդանյանը նշել է, որ ընտանիքը «չափազանց երախտապարտ է» Վլադիմիր Պուտինին, որը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը Արցախի նախկին ղեկավարների հետ հարաբերություններում կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով»: Նա նաև հաստատել է, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ |tert.am|

  • Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանո…

    ❗️Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ 2024թ. մայիսյան ցույցերի ժամանակ հնչեցրած «լակոտի պես» արտահայտությունը որևէ մեկին ուղղված չի եղել: Ավելին, դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին:
    📌 Ոստիկանության պետը վիճարկել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: 2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:
    🔸 Վարչական դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 2-ին, այն վերջնական է, վերանայման ենթակա չէ: |hetq.am|

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարն…

    ❗️Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում։ Այս թեմային անդրադառնում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։
    📌 Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ Իլհամ Ալիևի դուստրերը Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։ Սակայն, թե ով է վերահսկում ևս տասը ակտիվներ, որոնց վրա նախագահական ընտանիքը ծախսել է 160 միլիոն դոլար, հայտնի չէ. դրանք գրանցված են օֆշորներում։ Հավատարմագրային սեփականատերերի մասին տեղեկությունները թաքցվում են հանրությունից: Հյուրանոցը գտնվում է Բրիտանական թանգարանի հարևանությամբ։ |factor.am|

  • Իրանի Լորեստան նահանգում ավտոբուս է շրջվել, զոհվել է 10 մարդ: Նահանգի Կարմիր մ…

    🇮🇷 Իրանի Լորեստան նահանգում ավտոբուս է շրջվել, զոհվել է 10 մարդ:
    🔸 Նահանգի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: |tert.am|

  • Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել:  Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ …

    🇮🇷🇸🇾 Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել: 
    📌 Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին ասել է, որ ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա:  Նա նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։ |armenpress.am|

  • Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի ԱԳ նախ…

    🇩🇪🇹🇷 Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
    🔸 Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:
    🔸 Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես ընդունում է դա»,- ասել է գերմանացի դիվանագետը: |1lurer.am|

  • 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով երեկ դ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով երեկ դատարանում հարցաքննվեց մայոր Դավիթ Մկրտչյանը։ Նա եղել է Գաբրիելյանի ենթականերից, ղեկավարել վերջինիս հրամանատարության ներքո գործող գումարտակի մոտոհրաձգային վաշտը, որը, ինչպես եւ ողջ գումարտակը, 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Գաբրիելյանի հրամանով Ջրականից նահանջել է Հադրութ։ Հենց այդ նահանջի համար է Գաբրիելյանն այժմ մեղադրյալի աթոռին։
    🗣 Ցուցմունք տալով՝ վկան հայտնեց, որ նահանջից առաջ մի քանի ժամ հակառակորդի կողմից գրոհ չի եղել, նշեց՝ նահանջել են՝ անձնակազմի թրջվածությունը, փոքր–ինչ ընկճվածությունը հաշվի առնելով։ «Անձնակազմի թրջված լինելը կարո՞ղ է նահանջի առիթ հանդիսանալ, հակառակորդը թրջված չէ՞ր»,– վրդովվեց դատախազը։ Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե Հադրութը ոչ թե ԶՈՒ–ի, այլ ՊԲ–ի պաշտպանության ներքո էր, ինչո՞ւ են Հադրութ նահանջել, այլ ոչ թե ամրացել մոտակա տեղում, ինչպես որ Մարտական կանոնագիրքն է պահանջում։
    📎Կարդալ ավելին

    Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

  • Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ հանրային, դիվանա…

    🇦🇲🇽🇰 Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ հանրային, դիվանագիտական և ծառայողական։ Այս մասին X-ի էջում հայտնում է Կոսովոյի Հանրապետության ԱԳ և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։
    🗣 «Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և ինստիտուտների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։ |factor.am|

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
    🗣 «Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։
    Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը», — նշված է ուղերձում։

  • Երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորու…

    📌 Երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով:

    🔸 Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
    [ՀՀ ՆԳՆ]