Category: Infocom

  • Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ըն…

    🇬🇪 Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
    🗣 «Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ ոչ ոքի թույլ չտալու խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում»,- ասել է Կոբախիձեն։
    📌 Շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և ՀԿ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։ Նախագահը ժամանակ է հատկացրել մտածելու համար մինչև կիրակի ժամը 21:00-ն:  |armenpress.am|

  • Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լի…

    Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան
    «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։

    Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

    #infocom #ինֆոքոմ
    «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։…

  • Դեկտեմբերի 21-ին սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի։ ԲԿ-ից…

    ❗️Դեկտեմբերի 21-ին սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի։ ԲԿ-ից հայտնում են՝ տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:
    📌 Ավելի վաղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում։ Տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը։
    🔸 Տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։

  • Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցել…

    🇩🇪 Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ, զոհվել է 2 մարդ, ևս 68-ը վիրավորվել են։ 📌 Վարորդը 50-ամյա բժիշկ է Սաուդյան Արաբիայից, որը տեղում բերման է ենթարկվել։ Ձերբակալված տղամարդը 2006թ. ապրում էր…

  • Ռուբեն Վարդանյանը մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից, և միայն…

    ❗️Ռուբեն Վարդանյանը մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից, և միայն ադրբեջանցի փաստաբանները նրան տեսնելու հնարավորություն ունեն։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
    🔸 Թույլ չեն տալիս նաև Ռուբեն Վարդանյանին այցելել «անկախ բժիշկներ»․ «Միակ բանը, որ եղել է, հետազոտությունն էր, որ պետական հիվանդանոցն արել է նրա հացադուլից հետո։ Որոշ այցեր, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից էին, բայց, դարձյալ, դա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասել է Դավիթ Վարդանյանը։
    📌 Դ. Վարդանյանը նշել է, որ ընտանիքը «չափազանց երախտապարտ է» Վլադիմիր Պուտինին, որը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը Արցախի նախկին ղեկավարների հետ հարաբերություններում կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով»: Նա նաև հաստատել է, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ |tert.am|

  • Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանո…

    ❗️Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ 2024թ. մայիսյան ցույցերի ժամանակ հնչեցրած «լակոտի պես» արտահայտությունը որևէ մեկին ուղղված չի եղել: Ավելին, դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին:
    📌 Ոստիկանության պետը վիճարկել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: 2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:
    🔸 Վարչական դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 2-ին, այն վերջնական է, վերանայման ենթակա չէ: |hetq.am|

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարն…

    ❗️Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում։ Այս թեմային անդրադառնում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։
    📌 Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ Իլհամ Ալիևի դուստրերը Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։ Սակայն, թե ով է վերահսկում ևս տասը ակտիվներ, որոնց վրա նախագահական ընտանիքը ծախսել է 160 միլիոն դոլար, հայտնի չէ. դրանք գրանցված են օֆշորներում։ Հավատարմագրային սեփականատերերի մասին տեղեկությունները թաքցվում են հանրությունից: Հյուրանոցը գտնվում է Բրիտանական թանգարանի հարևանությամբ։ |factor.am|

  • Իրանի Լորեստան նահանգում ավտոբուս է շրջվել, զոհվել է 10 մարդ: Նահանգի Կարմիր մ…

    🇮🇷 Իրանի Լորեստան նահանգում ավտոբուս է շրջվել, զոհվել է 10 մարդ:
    🔸 Նահանգի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: |tert.am|

  • Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել:  Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ …

    🇮🇷🇸🇾 Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել: 
    📌 Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին ասել է, որ ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա:  Նա նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։ |armenpress.am|

  • Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի ԱԳ նախ…

    🇩🇪🇹🇷 Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
    🔸 Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:
    🔸 Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես ընդունում է դա»,- ասել է գերմանացի դիվանագետը: |1lurer.am|