Category: Infocom

  • Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ …

    🇦🇿🇷🇺 Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։
    📌 Համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։
    [Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանով]|factor.am|

  • Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվ…

    ✈️ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
    🤝 Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
    📌 Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

  • Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դե…

    🇦🇲🇪🇺🇺🇸 Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայեն-Փաշինյան-ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը: 📌 Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը…

  • Պետք է միանգամից ասեմ՝ իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը…

    🗣 Պետք է միանգամից ասեմ՝ իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար: Սա մի հայտարարություն է, որը վերահաստատում է՝ 2018 թվականի դրությամբ ԼՂ-ի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է…

  • «Գոյ» թատրոնի ռեժիսորներն ու դերասանները բողոքի ակցիա են կազմակերպել թատրոնի մո…

    🎭🪧 «Գոյ» թատրոնի ռեժիսորներն ու դերասանները բողոքի ակցիա են կազմակերպել թատրոնի մոտ․ նրանք ցանկացել են թատրոն մտնել «Գոյ»-ի գլխավոր մուտքից ու պարզել, որ այն փակ է: 🗣 Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրենի խոսքով նրանք պետք է անվտանգության համակարգում իրենց…

  • ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. Հայաստան…

    🇦🇲🇪🇺 ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս
    📌 Այս մասին նա ասել է «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ նշելով, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։
    🗣 «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|

  • Թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տո…

    Թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տոկոսով Վանի քաղաքապետի պաշտոնում ընտրված «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանի հաղթանակը։

  • Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։ Ապրիլի 4-ի ցերեկը,…

    🌡 Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

    ☔️ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
    [«Հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն»]

  • Ադրբեջանը ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստա…

    🇦🇿 Ադրբեջանը ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի։
    📌 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ «լայնածավալ վարժանքները տեղի կունենան ընթացիկ տարվա հուլիսին Ղազախստանի տարածքում գտնվող «Օյմաշա» փորձադաշտում», ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդանում»։
    🗣 Հաղորդվում է, որ զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ»։ |azatutyun.am|

  • Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վա…

    💰 Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վարկերը, որոնք Հայաստանի բանկերից դրանք ստացել են ոսկու գրավադրմամբ։

    🗣 Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով որոշումը վերաբերում է ոսկով ապաhովված 6 000 վարկերի: Նախագծով որոշվել է ներել մինչև 5 միլիոն դրամի մնացորդային վարկերը։ 6 000 վարկերի էական մասը մինչև 500 000 դրամի չափով են։
    📃 Վարկառուները պարտքի ներման կարող են համաձայնագիր կնքել։ Անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն, որից հետո կկազմակերպվի ոսկիների վերադարձը։ Դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում: |civilnet.am|