Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դր…

💰 Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ:
📍 Հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ [և այլ գործողություններ են իրականացրել]:
💻 Կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ: Կազմակերպության անդամները տուժողներին ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:
⚖️ Հանցավոր կազմակերպության 2 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: [ՔԿ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *