🏦 ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշել է նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: [ՀՀ ԿԲ]
🇷🇺🇦🇿 Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը երեկ Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ 🤝 Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։ |azatutyun.am|
🇦🇲 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։ 🔸 «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից փոխանցել են՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են։
Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատմանը 🔸Թումանյանի տուն-թանգարանը գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր. տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին…
Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը և այլն: Նշենք, որ «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ և չորրորդ տարին անընդմեջ։ #վճարովի_բովանդակություն
🇷🇺 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ
🔸 «Այն, որ նրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ 🔸 Ստիպելով մեզ այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են գերատեսչությունից՝ մեկնաբանելով ՀՀ-ԵՄ հարաբերությունները։ |ria.ru|
🔈 ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով․ լսումները տեղի կունենան ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին: [ՀՀ ԱԺ]
🇦🇲🏋️♂️2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Հայաստանում. սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: [ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան]|armenpress.am|
🗣 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: 📌 Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: [ՀՀ ՊՆ]