Category: Infocom

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախո…

    🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:
    🇸🇾 Քննարկման թեման Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն են եղել: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը ողջ Սիրիայում:
    🇺🇳 Պետքարտուղարը պնդել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի, ըստ որի՝ խորհրդի անդամները վերահաստատում են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:|azatutyun.am|

  • Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, հայտնում է…

    ‼️ Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, հայտնում է՝ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում է, և Ռուսաստանում նրան ապաստան է տրամադրվել։
    🗣 «Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ապաստան է տրամադրել նրանց»,- ասել է գործակալության զրուցակիցը։ |hetq.am|

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերայի…

    🇮🇱🇸🇾 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերային գոտին, որը գտնվում է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև: Սիրիական բանակն ավելի վաղ լքել է այնտեղի դիրքերը:
    🗣 «Մենք թույլ չենք տա, որ որևէ թշնամական ուժ հաստատվի մեր սահմանին»,- հայտարարել է Նեթանյահուն Սիրայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին:
    📍 Սա առաջին դեպքն է, որ իսրայելական զորքը տեղակայվելու է բուֆերային գոտում: Իսրայելը գրավել է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները 1967թ. և անեքսիայի ենթարկել այն 1981-ին: Բուֆերային գոտին ստեղծվել է 1974թ., այնտեղ պարեկություն էին իրականացնում ՄԱԿ-ի խաղաղապահները: |cnn.com|

  • Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ…

    🇷🇺🇸🇾 Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին…

  • Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մ…

    🔥 Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:
    🚒 Փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ Ֆ․ Կ․-ին (ծնված 1975 թ.) և շենքից տարհանել ևս 15 բնակչի: Ֆ․ Կ․-ն տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է։ Այրվել է ննջարանի (մոտ 20 քմ) գույքը։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տար…

    🇬🇪 Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տարբեր միջոցներով ծածկել։ Ինչպես փոխացնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
    🗣 «Սա շատ կարևոր օրենք է, որը կօգնի կանխարգելել բռնությունները հավաքների ժամանակ։ Այս օրենքները գործում են ԵՄ անդամ շատ երկրներում, և բռնության կանխարգելման համար կարևոր է նման օրենքի ընդունումը նաև մեր երկրում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

  • Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությու…

    ❗️Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները, հայտնում է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
    📌 Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար:
    🔸 Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:

  • Սիրիական երկու աղբյուր Reuters-ի հետ զրույցում չեն բացառել, որ «Ասադին տեղափոխող…

    ❗️Սիրիական երկու աղբյուր Reuters-ի հետ զրույցում չեն բացառել, որ «Ասադին տեղափոխող» ինքնաթիռը կարող է կործանված լինել։
    📌 Այն բանից հետո, երբ զինյալները մտել են Դամասկոս, Syrian Air-ի «Իլ 76» ինքնաթիռն օդ է բարձրացել և ուղղություն վերցրել դեպի ափամերձ շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները։ Սակայն որոշ ժամանակ անց ինքնաթիռը, գտնվելով 500 մ բարձրության վրա, անհետացել է ռադարներից: Տեղեկության պաշտոնական հաստատում չկա, ինչպես նաև հայտնի չէ Ասադի գտնվելու վայրը: |tert.am|

  • Սիրիայի զինյալները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ …

    🇸🇾 Սիրիայի զինյալները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ նրանք գրավել էին Հալեպը և Հոմսը՝ Սիրիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները։ Դրանից կարճ ժամանակ անց Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության փոխանցմանը։ 📌 Reuters…

  • «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում …

    🇦🇲🇹🇷 «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։
    🗣 «Այդ միջանցքը խաղաղության, բարգավաճման և զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի համար։ Միաժամանակ այն կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար», — ասել է Օքթայը` հավելելով․ — «Զանգեզուրի միջանցքի աշխատանքները ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն»։
    🔸 Նա նաև անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին․ «Քանի դեռ ՀՀ Սահմանադրությունն պահանջներ է պարունակում ադրբեջանական հողերի նկատմամբ, կայուն խաղաղությունն անհնար է։ Սա ասում ենք նաև Հայաստանին։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ՀՀ-ն պետք է կայուն խաղաղության հասնի Ադրբեջանի հետ», — հայտարարել է Օքթայը։|azatutyun.am|