«Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում …

🇦🇲🇹🇷 «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։
🗣 «Այդ միջանցքը խաղաղության, բարգավաճման և զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի համար։ Միաժամանակ այն կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար», – ասել է Օքթայը` հավելելով․ – «Զանգեզուրի միջանցքի աշխատանքները ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն»։
🔸 Նա նաև անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին․ «Քանի դեռ ՀՀ Սահմանադրությունն պահանջներ է պարունակում ադրբեջանական հողերի նկատմամբ, կայուն խաղաղությունն անհնար է։ Սա ասում ենք նաև Հայաստանին։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ՀՀ-ն պետք է կայուն խաղաղության հասնի Ադրբեջանի հետ», – հայտարարել է Օքթայը։|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *