Category: Infocom

  • Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները երկրի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հոմսի…

    🇸🇾 Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները երկրի մեծությամբ երրորդ քաղաքից՝ Հոմսից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա են:
    🗞 ԶԼՄ-ները հայտնում են, որ Հոմսի հազարավոր բնակիչներ գիշերը լքել են քաղաքը:
    📍 Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ Հոմսը վերահսկելը թույլ կտա ահաբեկիչներին կտրել գլխավոր ճանապարհը, որը տանում է դեպի սիրիական ափ՝ նախագահ Բաշար ալ Ասադի ալևիական փոքրամասնության հենակետը։ |tert.am|

  • Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որո…

    🇬🇪🗣 Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որոնց շրջանում ևս առկա է ռուսական քարոզչությունը, իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի։
    🔸 Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաև Սաակաշվիլու օրոք։ Եվ եթե ես չեմ սխալվում, Հայաստանում այն կոչում են «վրացական կարուսել»։ Սրանում էթնիկ հարց չկա:
    [Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի] |armradio.am|

  • Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչ…

    ‼️ Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»: 🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց…

  • Թուրքիայի անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի մի…

    🇹🇷 Թուրքիայի անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի:
    🔸 Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ՝ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ:
    💬 «Ընդգծվել են այն ակնկալիքն ու ցանկությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը կավարտվեն խաղաղության պայմանագրով։ Կայուն խաղաղության հաստատումը կհամապատասխանի մեր տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերին»,- ասված է հայտարարության մեջ: |1lurer.am|

  • Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին վճարումների գծով և այն չվճարել երկու տա…

    🇷🇺 Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին վճարումների գծով և այն չվճարել երկու տարի։ Հիմա պարտք կա 2024թ. համար, ժամկետը լրանում է 2025-ի վերջին։
    🗣 Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
    💬 «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այդ պարտքը։ Հետո համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասել է Պանկինը՝ հավելելով, որ «իրականում Հայաստանի պարտքը գերբնական բան չէ»։ |factor.am|

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանութ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
    🔸 Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
    🗣 «Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պապիկյանը:

  • Թբիլիսիում ցույցերի 8-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է: «Պահանջում ենք կառավ…

    Թբիլիսիում ցույցերի 8-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է:

    🇬🇪🇪🇺 «Պահանջում ենք կառավարության անհապաղ հրաժարականը և ժամանակավոր տեխնիկական կառավարության ձևավորում», — գրված է ցույցի պաստառներից մեկի վրա:
    🔸Ազատության հրապարակում տեղակայվել են հատուկջոկատայիներ, մոբիլիզացվել է նաև հատուկ տեխնիկա: |aliq.ge|
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրեակատարողական ծառայության պետ…

    📝 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին։ [ՀՀ կառավարություն]

  • Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համա…

    🇦🇲🇦🇿 Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
    🔸 Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։
    📌 Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում]

  • Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համա…

    🇦🇲🇦🇿 Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
    🔸 Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։
    📌 Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում]