Category: Infocom

  • Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատ…

    ⚖️ Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
    🔸 Հիշեցնենք, որ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

  • 89 կգ քաշային կարգի ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը ավարտեց իր ելույթը Փարիզի…

    🏋🏻 89 կգ քաշային կարգի ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը ավարտեց իր ելույթը Փարիզի օլիմպիական խաղերում։ Նա գրավեց 7-րդ հորիզոնականը։

  • Օպերայի և բալետի թատրոնում էլեկտրամատակարարման ընդհատում է եղել ներկայացման ժամ…

    💡 Օպերայի և բալետի թատրոնում էլեկտրամատակարարման ընդհատում է եղել ներկայացման ժամանակ. Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին։ 🗣 «Երեկ բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի…

  • ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությու…

    🇦🇲🇪🇺 ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ․ ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանո
    🗣 «Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով», — նշել է նա «Ազատության» հետ հարցազրույցում:
    🔸 Ստանոյի խոսքով՝ դրանք երկու տարբեր բաներ են«Կրկին շեշտեմ՝ սա որևէ կապ չունի Եվրամիության պոտենցիալ անդամության կամ թեկնածության հայտի հետ, քանի որ հիմնված է արդեն գործող, ընթացքի մեջ գտնվող հարաբերությունների վրա»։|azatutyun.am|

  • Իրանը կողմ է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, սակայն դա պե…

    🇮🇷 Իրանը կողմ է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։
    🗣 Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա արդյունքում երթևեկությունը մեծանում, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե փոխադարձ համաձայնություն կա, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է։
    [ՀՀ-ում Իրանի դեսպանի Մեհդի Սոբհանի]|civilnet.am|

  • Meduza-ի հաղորդմամբ` այս գիշեր Telegram-յան ալիքներում սկսել են հայտնվել կործան…

    🇷🇺🇺🇦 Meduza-ի հաղորդմամբ` այս գիշեր Telegram-յան ալիքներում սկսել են հայտնվել կործանված ռուսական ռազմական ավտոշարասյան տեսանյութեր, որոնց, ըստ հեղինակների, հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ն։ Երևում են ոչնչացված 14 բեռնատարներ, տեսանյութից պարզ է դառնում նաև, որ կան զոհեր։
    🗣 Meduza-ն նշում է, որ տեսանյութը նկարահանվել է Ռիլսկ քաղաքի ծայրամասում գտնվող Օկտյաբրսկոյե գյուղի մոտ մայրուղու վրա, իսկ ավտոշարասյան ոչնչացման վայրից մինչև Ուկրաինայի ԶՈՒ մոտակա հայտնի դիրքերը մոտ 30 կիլոմետր է, մինչև Ուկրաինայի հետ սահմանը՝ 35 կիլոմետր։
    📷 Կադրը՝ տարածվող տեսանյութից

  • Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է մահացել։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ…

    🧒 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է մահացել։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը: 🗣 «Մահվան դեպք կա. հանկարծամահության դեպք է, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից…

  • Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է մահացել։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ…

    🧒 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է մահացել։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը: 🗣 «Մահվան դեպք կա. հանկարծամահության դեպք է, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից…

  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զինյալները զրահատեխնիկայի աջակցո…

    🇷🇺🇺🇦 ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զինյալները զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը: Նշվում է, որ ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի մարզում մեկ գիշերվա ընթացքում որսացել…

  • Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն։ Հրապարա…

    📢 Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն։
    📌 Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, նրա որդիները՝ Հայկ եւ Նարեկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, եւ նրանց հետ փոխկապակցված անձ Սոնա Սարգսյանը օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության շրջանակում։