Category: Infocom

  • ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են ՌԴ հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղ…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են ՌԴ հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
    🗣 «Համատեղ միացյալ օպերատիվ խմբի հրամանատարն օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը՝ կապի գծերը բաց պահելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայում մեր ուժերը գործում են աշխարհագրորեն բավական մոտ հեռավորության վրա», — ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
    📍 Նա նշել է, որ պատրաստ չէ մանրամասներ հայտնել շփումներից, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն «կապի մեխանիզմ ունեն՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»։ |armenpress.am|

  • Նիկոլ Փաշինյանի կարծիքով աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ։ «Հայա…

    🔸 Նիկոլ Փաշինյանի կարծիքով աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ։
    🗣 «Հայաստանի ներկայիս կառավարության մեծագույն առաքելությունը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարելն է։ Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ։ Մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է հետևյալը՝ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է։ Համոզված չեմ, որ սա ճիշտ արձագանք է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»,- ասաց վարչապետը։
    🔸 Ըստ նրա՝ պետք է հաղթահարել ազգ-նահատակ բանաձևը և որդեգրել «պետության» տրամաբանությունը։
    🗣 «Պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված կանոններով և օրենքներով։ Ես սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված օրենքներն ու կանոններն ամեն տեղ ոտնահարվում են։ Մենք շատ ենք խոսում, որ մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք։ Իմ կարծիքով հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որն ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված կանոններով գործելուն համապատասխան»,- նշեց նա ԱԺ-ում բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ: |civilnet.am|

  • Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ…

    🗣 Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը․ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյան 📌 «Իմ կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել երկու…

  • Երևանում հունվարի 1-ից մասնավոր ընկերությունների ավտոբուսները երթուղի դուրս չեն…

    🚌 Երևանում հունվարի 1-ից մասնավոր ընկերությունների ավտոբուսները երթուղի դուրս չեն գա:
    🚧 Մայրաքաղաքում ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 9 կազմակերպություն։ Ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված տվյալների՝ մասնավոր կողմից երթուղի է դուրս գալիս 114 ավտոբուս։ Սա ընդհանուրի մոտ 20%-ն է։
    🚎 Երևանը գարնանը գնված 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսներին է սպասում։ Երկու ամիս առաջ քաղաքապետարանը հայտնել էր, որ սրանց շահագործմամբ հին և մաշված ավտոբուսները երթուղուց դուրս կգան, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից: Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրել են, որ փոխարինվելու են բոլոր 9 երթուղիները, որոշ փոփոխություններ են արվելու նաև ուղեգծերում։
    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքայ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
    [ՀՀ ՊՆ]

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսն «Ազ…

    🚍 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: 💬 Վարորդներից մի քանիսն «Ազատության» հետ զրույցում ասել են, որ աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ 🛑 Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ…

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսն «Ազատ…

    🚍 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է:
    💬 Վարորդներից մի քանիսն «Ազատության» հետ զրույցում ասել են, որ աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։
    🛑 Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:
    📍 Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել:

  • Վրաստանում հատուկ ջոկատայինները սկսել են բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակի…

    🇬🇪 Վրաստանում հատուկ ջոկատայինները սկսել են բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռո…

    📌 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։
    🗣 «Մենք համոզված ենք, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է։ Եվ, թերևս, ամենակարևորն՝ այն արդարադատություն է ապահովում ոճրագործությունների զոհերի համար, ինչը խաղաղության և հաշտեցման կարևորագույն բաղադրիչ է։ Հետևաբար, Հայաստանը լիովին գիտակցում և ընդունում է իր պատասխանատվությունն՝ ակտիվորեն նպաստելու Դատարանի հզորացմանը և առաջընթացին։ 
    🔸 Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի երկարամյա ջատագով՝ Հայաստանը կանգնած է միջազգային գործողությունների առաջնագծում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ քաղաքականության և գործելակերպի ամրապնդմանը»։

  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի դի…

    🇦🇿🇬🇪 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի դիվանագիտական գերատեսչության նորանշանակ ղեկավար Մակա Բոչորիշվիլիի հետ։
    🔸 Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հարևան երկրների արտգործնախարարները քննարկել են բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը։ |azatutyun.am|