Category: Infocom

  • Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ ն…

    📌 Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում է մի շարք կազմակերպությունների հայտարարություններին՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները։
    🗣 «Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ»,- ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։

  • Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գր…

    ‼️Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է, ասված է մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ:
    🔸 «Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։
    📌 Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից», – նշում են լրագրողական կազմակերպությունները։

  • Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մ…

    🔸 Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել  Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
    📌 Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։

  • Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների…

    ❗️Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    📌 Հարցին՝ արդյոք 1978 թվականի քարտեզով է սահմանզատումն իրականացվելու, Գրիգորյանն ասաց․
    🗣 «1978 թվի քարտեզ թե ով է ասել, ես չեմ տեսել»։ |factor.am|

  • Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայն…

    🇦🇲🇺🇸 Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։ 🤝 Առաջիկա շաբաթներին մաքսային…

  • ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարե…

    📣 ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է.
    🔸 «1988 թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։
    🔸 Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ նաև պահեր՝ արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»:

  • Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյու…

    ‼️ Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը քանի դեռ շատ ուշ չէ:
    ✉️ Նամակում, մասնավորապես, ասվում է.
    🔸 Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել՝ Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար:
    🔸 Անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
    🔸 Ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն դատական վարույթներում՝ թույլ տալով անկախ միջազգային դիտորդներին և օրինական ներկայացուցիչներին մասնակցել նիստերին։
    🔸 Ադրբեջանին ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։
    📍 Ի թիվս այլ կառույցների՝ նամակը ստորագրել են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Օրրանը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, «Աֆեյան», «Ազնավուր» և «Թուֆենկյան» հիմնադրամները։

  • Իսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Միևնույն ժ…

    🇮🇱 Իսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին է վերադարձրել 4 պատանդի մարմին։
    🔸 Նշվում է, որ վերադարձված պաղեստինցի բանտարկյալների մոտ առկա են եղել մի շարք հիվանդություններ, նրանց մի մասը տեղափոխվել է հիվանդանոց։ 
    🔸 Ըստ հրապարակումների՝ Իսրայելը կասեցրել է 24 բանտարկյալ երեխաների ազատ արձակումը, քանի դեռ իսրայելցի չորս պատանդների մարմինների ինքնությունը չի հաստատվել։ |armenpress.am|

  • Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ են բանակցութ…

    🇹🇷🇺🇸🇷🇺 Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ են բանակցությունները՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի խնդիրների շուրջ:
    🗣 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հույս էր հայտնել, որ այս հանդիպման արդյունքները պարզ կդարձնեն, թե երկու կողմերը որքանով «կարող են արագ և արդյունավետ առաջ շարժվել» խնդրահարույց հարցերի լուծման գործում։ |ria.ru|

    Կադրերում՝ ռուսական պատվիրակության ժամանումը

  • Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, հայտարարել է փաստաբան Ջա…

    ❗️Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, հայտարարել է փաստաբան Ջարեդ Գենսերը 📌 Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի: Չնայած դրան՝…