Category: Infocom

  • Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքանզ…

    ⚖️ Բաքվում Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ 🔸 Ռուբեն վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա փաստաբանի միջնորդությունը՝ դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու ա…

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
    🤝 Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավ…

    📢 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
    📌 Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն և Վարդաբլուր-Լեռնապար ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
    🔸 Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
    ❗️Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Այսօր կայացել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները հա…

    🔸 Այսօր կայացել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
    📌 Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը. գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:
    ❗️ Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
    [ՀՀ ԱԽ]

  • «Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, և արցախցիները միջազգային երաշխքին…

    🗣 «Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, և արցախցիները միջազգային երաշխքիներով պետք է վերադառնան իրենց հայրենիք»։ Այս մասին այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովին ընդառաջ հայտարարել է կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
    📌 Նա ընդգծել է, որ այժմ Դաշնակցության կառույցները լոբբիստական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:
    🇺🇸 ՀՅԴ-ն հենց նախընտրական շրջանում Թրամփին դիմել է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցով: Բյուրոյի ներկայացուցչի համոզմամբ՝ նախընտրական շրջանում Թրամփն ավելի շատ խոստումներ տվեց, քան նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը:
    Հարցին, թե ընտրություններից հետո որոշ ազդակներ ստացե՞լ են Թրամփի վարչակազմից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դրական է պատասխանել. «Այո, ստացել ենք և ուրախ ենք Ձեզ ասել, որ երեք անձինք կան, որոնք ամենաբարձր պաշտոններում են՝ Մարկո Ռուբիո, Թալսի Գաբբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայությանը, այլև մի մասն այցելել է Արցախ»: |azatutyun.am|

  • Վաղը Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի ու ԱՄՆ դիվանագետները՝ երկու երկրների դիվա…

    🇷🇺🇺🇸 Վաղը Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի ու ԱՄՆ դիվանագետները՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը խոչընդոտող հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
    📌 Էր-Ռիյադում փետրվարի 18-ին տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։ |azatutyun.am|

  • ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր…

    🔸 ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
    🗣 «Ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի՝ տեսակցությունների շրջանակներում բոլորին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,- նշեց Ամատունին։
    💬 Հարցին, թե ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում տեղյա՞կ են Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին՝ հաշվի առնելով, որ նա արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլ է անում, Ամատունին պատասխանել է, որ նման հարցերը կոնֆիդենցիալ երկխոսության մաս են և քննարկվում են պահվող անձանց ներկայացուցիչների հետ։

  • Փետրվարի 27-ից Թամանյան փողոցի ձախ կողմում՝ այգու հարակից ճանապարհահատվածներում…

    ‼️ Փետրվարի 27-ից Թամանյան փողոցի ձախ կողմում՝ այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով դատարան…

    ⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Վերջինս այս դեպքի ականատես չէ, մեղադրողը միջնորդել է նրան հարցաքննել՝ հաշվի առնելով, որ 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նա Տավուշում 1 կրակոցով ԱԹՍ է խոցել։
    🗣 Սանամյանը պատմեց՝ ըստ հրահանգի՝ հնարավորության դեպքում պիտի խոցեին, բայց դա գնահատվում էր յուրաքանչյուր անգամ ստեղծված իրավիճակից։ Ի պատասխան մեղադրյալ սպայի պաշտպանի հարցին՝ իր խոցելը նշանակո՞ւմ է, որ մյուսներն էլ պիտի այդպես վարվեն, վկան բացասական պատասխանեց։
    ❗️ Հարցաքննվեց նաեւ ականատես վկա Շալիկո Եղիազարյանը․ «Հարվածից հետո ես զայրացած մոտեցա ուղեկցող սպային, ով արդարացավ, որ մեղավոր է, եւ չպետք է ենթարկվեր վերադասության՝ երթը շարունակելու հրամանին»,- ասաց նա։
    📎 Կարդալ ավելին

    Անդրանիկ Վերանյանի գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

  • Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին հա…

    🇦🇲🇦🇿 Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
    🗣 «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», – նշեց նա: |azatutyun.am|