Category: Infocom

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանեց Հայաստան։ Իրանի ԱԳ նախարարին…

    🇮🇷🇦🇲Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանեց Հայաստան։
    🔸 Իրանի ԱԳ նախարարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ |armenpress.am|

  • Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-…

    🇦🇲📞🇷🇺 Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
    🗣 Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։ Մոսկվայում բարձր են գնահատել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հարցում առաջընթացը։
    📌 Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։

  • Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնային գոտում ստորգետ…

    🌏 Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
    📌 Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է…

    ⚖️ Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է․ Քննչական կոմիտե
    🔸 «Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ):
    🔸 Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»:

  • Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նա համակարգելու է սպորտի …

    Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նա համակարգելու է սպորտի ոլորտը:

  • Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Վրաստանի ֆո…

    ⚽️🇬🇪 Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին՝ Վրաստան-Հայաստան հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
    🗣 «Այս միանգամայն անընդունելի արարքի պատճառով մենք վիրավորեցինք և՛ հյուրերի երկրպագուներին, և՛ թույլ չտվեցինք, որ մեր թիմը տոնի իր հաղթանակը հավատարիմ երկրպագուների հետ։
    📌 Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր են գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա։ Այս միջադեպը կարող է հանգեցնել ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների, հետևաբար՝ վնասել մեր հավաքականին և վրացի ֆուտբոլասերներին»։ |1tv.ge|

  • Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է՝ ժամանակավորապե…

    🇹🇷 Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է՝ ժամանակավորապես հեռացվելով զբաղեցրած պաշտոնից։ Նույն օրն Իմամօղլուի քաղաքական ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը անցկացրած ընտրություններում նրան առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու։
    🚶‍♀️👮 Ստամբուլում վերջին օրերին չեն դադարում բազմահազարանոց ցույցերը, որոնք զուգորդվում են ցուցարարների և իրավապահների բախումներով։ Ցուցարարները պահանջում են Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի ազատ արձակումը։
    💬 Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմության քայլերը Թուրքիայի պառակտմանն ուղղված գործողություններ է անվանել՝ նշելով, որ նրանք փողոցային ահաբեկչության միջոցով փորձում են ճնշել ժողովրդի կամքը։ |civilnet.am|
    Լուսանկարները՝ AP / ակցիա Թուրքիայում / 23.03.2025
  • Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է «Համաս»-ի հրամանատարների սպանության մ…

    🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է «Համաս»-ի հրամանատարների սպանության մասին:
    📍 Ըստ իսրայելական ՊԲ-ի՝ սպանվել են «Համաս»-ի մարտական հրամանատար Ահմադ Շիմալին, որ պատասխանատու էր 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը պլանավորելու համար, «Համաս»-ի գումարտակներից մեկի հրամանատար Ջամիլ Վադիանը, քաղաքական առաջնորդ Սալահ ալ-Բարդավիլը։
    📌 Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 23-ին հայտնել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասերի հիվանդանոցին՝ նշելով, որ այնտեղ գտնվող «Համաս»-ի բարձրաստիճան անդամները հիվանանոցը որպես հենակետ էին օգտագործում։ |azatutyun.am|

  • Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ հանդիպում պ…

    🗣 Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ հանդիպում պահանջելով քաղաքային իշխանությունների հետ։ 1.5 ժամ սպասելուց հետո նրանք որոշեցին փակել Արգիշտի փողոցը, սակայն ոտիկանական ուժերը բացեցին այն:
    💬 «Մենք ուզում ենք, որ մեր խնդիրը լուծեն, խոստացել էին ընտրությունների ժամանակ։ Պարտավոր են լուծում տալ հարցին։ Կգնանք ստեղից կառավարության մոտ, հետո էլ հետ կգանք քաղաքապետարան»,- նշեց բնակիչներից մեկը։
    📌 Նշենք՝ Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեի հանրակացարանի բնակիչները ասում են՝ Երևանի քաղապետ Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ խոստացել էր, թե ընտրվելուց հետո իրենց կտեղափոխի վթարային շենքից, բնակարաններով կապահովի։ Քաղաքապետի խոստացած ժամկետն անցել է, սակայն բնակիչների հարցին լուծում չի տրվել։ |arm.sputniknews.ru|

  • ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական Միությանը Հ…

    ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։
    ‼️ Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում։ |civilnet.am|