🇭🇺🇸🇰🇺🇦 Հունգարիան և Սլովակիան մասնագետներ կուղարկեն Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավթամուղի վիճակը։
📣 «Կոչ եմ անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլ տալ հունգարական և սլովակական փորձագետների մուտքը և վերսկսել «Դրուժբայի» աշխատանքը»,- նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
📌 Նշենք, որ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղով դադարեցվել է թե՛ դեպի Հունգարիա, թե՛ Սլովակիա։ Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ՝ մատակարարումները խախտվել են ռուսական ուժերի ռմբակոծությունների պատճառով: Բացի այդ, Կիևը պնդում է, որ Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական նավթի ու գազի շարունակվող գնումներն օգնում են ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը: Հունգարիան և Սլովակիան ուկրաինական իշխանություններին մեղադրում են մատակարարումները միտումնավոր խոչընդոտելու մեջ: |azatutyun.am|
🇭🇺🇺🇦 Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ վարկը կշարունակի մնալ արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ «Դրուժբա» նավթատարով…
Թողնել պատասխան