Category: Infocom

  • Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ԵՄ…

    Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած թղթին, որն իբր, ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում:

  • ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորություննե…

    ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

  • Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջել են Երևանի փ…

    🔎 🍅🥕 Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջել են Երևանի փողոցներով և առգրավել փողոցում առևտուր անողների ապրանքը:
    🗣 Քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը լրագրողներին ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առևտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր։
    🔸 Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու: Համոզվա՛ծ եղեք, որ արդյունքը նկատելի կլինի: Կոնկրետ այս քաղաքացուն մոտ 100 անգամ զգուշացրած կլինեն: Փորձի համար եթե այսօր ժամը 4-ին գանք, էլի էստեղ դրած են լինելու իրենց ապրանքը»։ |news.am|

  • ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վ…

    🇺🇳🇺🇸 ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա։
    💬 «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին։ Այս քվեն չի նշանակում, որ դեմ ենք Պաղեստինի պետականությանը, փոխարենը հստակեցնում է, որ այն պետք է լինի երկու կողմերի միջև բանակցությունների արդյունք»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը:
    🇵🇸 Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։
    🇮🇱 Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։ |reuters.com|

  • Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է իր հետ միասին անձամբ «զննել» հրթիռ…

    📣 Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է իր հետ միասին անձամբ «զննել» հրթիռները։

    📌 «Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ:
    📌 Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»,- հայտարարել է Տոնոյանը։

  • Խուռհատ սարի գործով գրեթե 2 տարվա քննությունից հետո դատարանում հարցաքննվեց ամբա…

    ⚖️ Խուռհատ սարի գործով գրեթե 2 տարվա քննությունից հետո դատարանում հարցաքննվեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։ Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը․
    🗣 «Ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալը եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] բա տենց չի լինի, սա ուսումնական է, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից․․․ Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում։ Որ հրաման չկատարեիր, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի, հիմա կատարած է, էլի  դատարանի առաջ եմ»։
    📍Մի շարք վկաների մեղադրելով իր դեմ սուտ ցուցմունք տալու մեջ՝ Վահանյանը դա բացատրեց նրանով, որ որոշներին դրսից ճնշում են, որոշներն էլ մեղքն իրենց վրայից գցելու համար են այդպես խոսում։
    📎 Կարդալ ավելին

    «Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

  • Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության …

    🇮🇱🇮🇷 Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։
    ‼️ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
    🗣️ Իրանի ՊՆ պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հրթիռային հարձակում չի եղել, պայթյունների ձայնն էլ ՀՕՊ-ի աշխատանքից է եղել։
    🇺🇸 Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին հարձակման մասին։

  • ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for …

    ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո:
    Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։
    CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա պաշտոնական հետաքննության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մյուսների նկատմամբ, որոնք մեղադրվում են հայերի նկատմամբ պետական ​​քաղաքականության մակարդակով ցեղասպանություն ծրագրելու, հրահրելու, պատվիրելու և իրականացնելու համար»:|civilnet.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարա…

    🇦🇲🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
    🤝Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]

  • Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-Ե…

    Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած թղթին, որն իբր, ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում:
    🗣 «Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:
    🔸 Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է։ Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին»:
    📌 Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված թղթում կային կետեր, որոնք վերաբերում էին պաշտպանության և անվտանգության ոլորտներում ԱՄՆ ու ԵՄ կողմից ՀՀ-ին աջակցությանը։