Category: Infocom

  • Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կա…

    🚨 Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից, ապրիլի 11-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժնում։
    ⚖️ Տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ)։ Ձերբակալված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են։ |factor.am|

  • Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայող…

    ⚖️ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում: [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան] |armeniasputnik.am|

  • Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտո…

    Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում։

  • 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի ն…

    ‼️ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել է։

    🚘 [Գողոնը տեղափոխելու համար օգտագործված] «Պորշ» մակնիշի ավտոմեքենան թաքցնելու նպատակով այն կայանել են բլրի մեջ տեխնիկայի միջոցով նախապես իրենց հրահանգով փորված անցքի մեջ և նույն տեխնիկայով ավտոմեքենան ամբողջությամբ ծածկել են հողով՝ քողարկելով այն։
    🎥 Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, անջատել է տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը:
    🔄 Այնուհետև հանցավոր կազմակերպության անդամները հանքի տարածքում գտնվող տարբեր ավտոմեքենաներով դիմել են փախուստի։ [ՔԿ]
    🔗 Կարդալ ավելին

  • Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։…

    Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։

  • Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։ Ինչպես երևում է «Ժողովուր…

    🚗🚫 Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Աբովյան փողոցը։ Ինչպես երևում է «Ժողովուրդ»-ի տեսանյութում, ոստիկանները քայլեր են ձեռնարկում մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացնելու համար։
    ‼️ Հիշեցնենք՝ «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն էր կոչ արել ապրիլի 18-ին անհնազանդության ակցիաներ իրականացնել, մասնավորապես ավտոմեքենաներով փակել փողոցները։ Նա խոստացել էր մուծել տուգանքները։

  • ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերում…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերումը:
    🗣 «Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ ՌԴ զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով, և դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե ՌԴ-ն որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է։
    🇦🇲🇦🇿 ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունները, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա, ու ինչ ազդեցություն դա կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա։

  • Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը  կարճ տեսանյու…

    Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը  կարճ տեսանյութ է հրապարակել։

  • Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է…

    Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է

  • ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե …

    ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։
    📢 Ապրիլի 16-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։ 
    🔸 Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։