Category: Infocom

  • Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։…

    ❗️Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։  🔸 Նախնական ընտրությունները կտևեն 3 օր՝ հունվարի 11-ին, 12-ին և 13-ին։

  • Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում,…

    Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ
    2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի նվիրատվություն։
    Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ուժային կառույցների աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 95 մլն դրամ։
    2023 թվականին ուժային կառույցների ներկայացուցիչների 105 նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել և նրանց նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը հանրության համար տեսանելի չէ։ Ավելին՝ անգամ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է այդ հայտարարագրերը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնյաների մի մասի դեպքում նվիրատվությունների ստացումը պարբերական բնույթ է կրում, իսկ բոլոր նվիրատվությունների միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։

  • Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշին…

    🇦🇲🇺🇸 Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:
    🤝
    Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: [ՀՀ ԱԳՆ]

  • Լյովա Սարգսյանը նշանակվել է արդադարադատության նախարարի խորհրդական։[ՀՀ արդարադատ…

    📝 Լյովա Սարգսյանը նշանակվել է արդադարադատության նախարարի խորհրդական։
    [ՀՀ արդարադատության նախարարություն]

  • Հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել …

    ❗️Հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում, նկատել է ընկերոջ՝ շրջված վիճակում գտնվող «Հոնդա» մեքենան։
    📌 Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է։
    [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան]

  • Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը 2024 թվականի ընթաց…

    ⚖️ Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել երեխաների նկատմամբ:
    👩‍⚖️ 2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:
    📌 «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն ազատված են աշխատանքից:
    [Գլխավոր դատախազություն]

  • Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ իրենց համար Հարավային Կովկասի…

    🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ իրենց համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է, և այդ անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և ամրապնդելու համար օգտագործում են ցանկացած հնարավորություն։
    📌 Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Երևան և Բաքու այցի մասին հարցին։
    🗣 Վստահ ենք՝ դրանք պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ հեռու արտաքին միջամտությունից։ Այս այցերն էլ այդ երկու երկրի հետ հարաբերություններն ու քննարկումներն ամրապնդելու նպատակով էին, որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ «3+3»-ը, դեռ կշարունակվեն, և Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ՝ ունեցած հնարավորություններով»։|1lurer.am|

  • Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշ…

    🇦🇲🇪🇺 Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
    🗣 Վարչապետը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
    🔸 Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
    🔸 Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով:
    [ՀՀ կառավարություն]

  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով Ֆրանսիայի աջակցությունը Հ…

    🇫🇷 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։
    🗣 «Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,- շեշտեց դեսպանը։
    📌 Դեսպանի խոսքով Ֆրանսիան Հայաստանի կողքին է. «Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության  հանձնառություն է, բայց նաև  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»։|armenpress.am|

  • Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին …

    🇷🇺💬 Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 🗣 ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի…