Category: Infocom

  • Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտ…

    🚌 Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով՝ խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված։
    🚏 Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:
    🚋 Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Պետությանն է վերադարձվել Ծաղկաձորում գտնվող շուրջ 20 000 քմ մակերեսով անտառային…

    🌳 Պետությանն է վերադարձվել Ծաղկաձորում գտնվող շուրջ 20 000 քմ մակերեսով անտառային տարածքը։

    📃Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Դատախազության հայցը, որով պահանջվում էր՝ անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը։
    Որպես հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև այդ ժամանակ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև հողամասի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հա…

    🪖 Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված էր կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում։
    🔸 Վարժական հավաքներում ներառվելու են մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
    📌 Նրանք ներգրավելու են մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային, կապի, հետախուզական, անօդաչու թռչող սարքերի, տեխնիկական, թիկունքային ու ինժեներական մասնագիտություններով։|civilnet.am|

  • Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում նե…

    🔸 Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։
    🔸 Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։
    [Մի շարք քաղաքական ուժերի հայտարարությունը]

  • Անկարայում հանդիպել են Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալ…

    🇷🇺🇹🇷 Անկարայում հանդիպել են Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Բուրաք Աքչափարը:
    🇦🇲🇦🇿 Պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի քննարկման, ընդգծել են «հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»։
    🤝 Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ [ՌԴ ԱԳՆ] |azatutyun.am|

  • Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նի…

    🔸 Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստը։
    ‼️ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ընդգծել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները:
    Կարդալ ավելին

  • Բացահայտվել են Երևան քաղաքում 2024 թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու…

    ❗️Բացահայտվել են Երևան քաղաքում 2024 թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ 📌 ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք…

  • Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Միասին» շարժման հանրահավաքը։ Շարժմ…

    📢 Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Միասին» շարժման հանրահավաքը։
    🔸 Շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանն առաջարկել է, որպեսզի հենց այսօր վարչապետի թեկնածուին ու կառավարության կազմը ներկայացնեն։
    🗣️ «Մենք այսօր չենք կարող այդ մենաշնորհը վերցնել մեզ վրա և ասել, թե ամբողջը (կառավարությունը – խմբ.) մենք ենք ներկայացնում։ Կարևոր է քաղաքական ուժերի միասնությունը։ Մեր շարժման ներսում կարծում ենք, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը»,- ասաց Սարգսյանը։ |armeniaaputnik.am|

  • Հայաստանը կարող է հումանիտար օգնություն ուղարկել Գազա։ Հայաստանը ցավում է Գազ…

    📌 Հայաստանը կարող է հումանիտար օգնություն ուղարկել Գազա։ 🇦🇲🇪🇬 Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների…

  • Երեկոյան հոթ դոգ #7 Գիտության վատ լուսաբանումը, առնետները, ալցհայմերի «հայտնաբեր…

    Երեկոյան հոթ դոգ #7 Գիտության վատ լուսաբանումը, առնետները, ալցհայմերի «հայտնաբերված բուժումը»
    Գիտության վատ լուսաբանումը, առնետները, ալցհայմերի «հայտնաբերված բուժումը», «գրանտ ուտող» գիտնականները, գլխի, աչքի ցավն ու ցավի տեղը գտնող խելացի դեղերը, գիտական լրագրությունն ու գիտության լուսաբանումը, 5G-ն, հայի գենը, պատվաստումն ու Բիլ Գեյթսը, աշխատանքին սիրողական մոտենալը։
    Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն ու «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը։

    Երեկոյան հոթ դոգ #7 Գիտության վատ լուսաբանումը, առնետները, ալցհայմերի «հայտնաբերված բուժումը»

    #infocom #ինֆոքոմ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSye-uPcfoznL5k8F8DG6xsbv&si=bAiSHO2Gvdr2EXjk
    Գիտության վատ լուսաբանումը, առնետները, ալցհայմերի «հայտնաբերված բուժումը», «գրանտ ուտող» գիտնականները, գլխի, աչքի ցավն ու ցավի տեղը գտնող խելացի դեղերը…