🛣 Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Պատասխանելով Տավուշից գյուղեր «հանձնել-չհանձնելու մասին» հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դա անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է։
🗣 Փաշինյանի խոսքով նախկինում քննարկումներում ֆոն կար, որ հնարավոր է այն ճանապարհներում, որտեղ մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք, այդ հատվածը ՀՀ-ն պահի, ուրիշ տեղից համարժեք չափով տա․ «Բայց հետագայում ես ինքս եկել եմ եզրակացության, որ չէ, պետք չի էդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում ա լրացուցիչ անորոշություններ, եւ պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս ՀԽՍՀ սահմանից, սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»։
📣 Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ հանձնարարականն արդեն տվել է․ «Առաջիկայում պատեհ առիթով կգնամ եւ էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում եւ ինչու եմ էդպես մտածում»։
📌 ՀՀ վարչապետը նշեց, որ այդպիսի ճանապարհ կա, օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում․ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք։