Category: Infocom

  • ԵՄ խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայաց…

    🇪🇺 ԵՄ խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մագդալենա Գրոնոյին։ Նա կփոխարինի Տովյո Կլաարին, որի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին:
    🗣 Գրոնոն, որը նշանակվել է նախնական 12-ամսյա ժամկետով, իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1-ից։|tert.am|

  • Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը․ նա մեղադրվո…

    🇷🇺 Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը․ նա մեղադրվում է կոռուպցիոն գործարքներ մեջ։ Նշվում է, որ պաշտոնյան քննչական մեկուսարանում է:
    📌 BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Բուլգակովը յոթերորդ բարձրաստիճան անձն է, որ ձերբակալվել է այս տարվա ապրիլ ամսվանից սկսած։

  • Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ կլինի՝ 1-ին …

    🚙 Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ կլինի՝
    🔸 1-ին փուլով Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. — Ազատություն պ. խաչմերուկից մինչև Բաբայան փ. — Ուլնեցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը,
    🔸 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. — Ազատություն պ. խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը, որտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում դադա…

    🏘 Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում դադար է, քանի որ բավարարվել է Կառավարության որոշմամբ նախապես սահմանված 2000 հայտը։
    📌 Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ դադարը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։
    🗣 «Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ», — նշված է հայտարարությունում։

  • 2024-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձ…

    💰 2024-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած 64 միլիարդ դրամի հարկերով։
    🤳 Երկրորդ ամենամեծ հարկատուն «Մոբայլ սենթր»-ն է՝ վճարած 32,3 միլիարդով։
    ⛽️ Երրորդ ընկերությունը «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը վճարել է 27,5 միլիարդի հարկեր՝ 3,1 միլիարդով պակաս անցած տարվա նույն ժամանակահատվածից։
    🌫 «Գրանդ տոբակո»-ն վճարած 23,5 միլիարդ դրամով չորրորդն է։
    🛋 «Փրիթի ուեյ» ընկերությունը, որ առավել հայտնի է որպես Vesta խանութների ցանց, հինգերորդ ամենամեծ հարկատուն է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Փրիթի ուեյ»-ի հարկերն ավելացել են մոտ 2 միլիարդով։ |civilnet.am|

  • Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ՝ կապված քա…

    🗣 Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ՝ կապված քաղաքում անձնագրային բաժանմունքը փակելու որոշման հետ։ Այսուհետ Չարենցավանի բնակիչները քաղաքացու հիմնական փաստաթղթի հետ կապված բոլոր գործերի համար պետք է գնան Հրազդան։ ❗️ Ակցիայի…

  • ՀՀ ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանա…

    ՀՀ ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը: 💬 Նման տեղեկություն էր տարածել Iran International կայքը, ինչին արձագանքելով՝ ՊՆ խոսնակը հայտնել է․ «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին…

  • ՀՀ-ն հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործ…

    🇦🇲 ՀՀ-ն հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
    💬 Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պատասխանելով գրավոր հարցմանը։
    🇹🇷 Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի դրական ելքի դեպքում։

  • «Նոան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերե…

    📌 «Նոան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»՝ 7-0 հաշվով։
    ⚽️ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ուրարտուն» հյուրընկալվել էր չեխական «Բանիկին»։ Երևանյան ակումբը մրցակցի հարկի տակ պարտվեց 5։1 հաշվով։

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ պ…

    📍 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ պաշտոնավարան ընթացքում իր նկատմամբ ճնշման փորձի մասին հայտարարության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։
    🗣 «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցանքի բացակայությունը:
    🔗 Կարդալ ավելին