Category: Infocom

  • Infocom pinned «Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից «Քաղաքացի…

    Infocom pinned «Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցությանը 100 հազար դրամ և ավելի նվիրատվություններ…»

  • Օլիմպիական խաղերում լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլ…

    🏊‍♀️ Օլիմպիական խաղերում լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլը: Ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում նա եղել է 26-րդը: 🏆 Կիսաեզրափակիչ դուրս են եկել լավագույն 16 լողորդները։ Լավագույն արդյունքը…

  • Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Ղա…

    🚙 Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը՝ պայմանավորված ճանապարհաշինարարական աշխատանքներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    🗣 «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում», — նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։

  • Մոսկվայում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» ընկերության ՏՏ բաժնի նախկին պետ Մա…

    🇷🇺 Մոսկվայում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» ընկերության ՏՏ բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
    🔸 Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը: Մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: |armenpress.am|

  • ՆԳՆ-ն 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է մամուլում տարածված տեղեկությունը, որ…

    ❗️ ՆԳՆ-ն 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է մամուլում տարածված տեղեկությունը, որ Երևանում մայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս որդու և դստեր նկատմամբ: Նշվում է, որ վերոնշյալ դեպքը բացահայտվել է հունիսի 8-ին, իսկ 31-ամյա կինը ձերբակալվել և հանձնվել է Քննչական կոմիտե։
    📌 Մամուլում նշվում էր նաև, որ սեքսուալ բնույթի գործողությունները մայրը տեսանկարահանել և Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղարկել է տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ 

  • Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից«Քաղաքացիական պայմանագիր» կ…

    Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցությանը 100 հազար դրամ և ավելի նվիրատվություններ կատարած անձանց ցանկում կան 80 հայտարարատու անձինք՝ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ։
    Համադրելով այս անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում և կուսակցության հաշվետվությունում առկա տվյալները՝ ստացել ենք մի շարք գլուխկոտրուկներ, որոնք առաջարկում ենք լուծել միասին։
    — Ո՞րն է ԱԳ նախարարի ծախսած 3.8 միլիոն դրամի աղբյուրը
    — Ինչպե՞ս է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ընտանիքը մեկ տարի ապրել 432 հազար դրամով
    — Զրո դրամ ունեցող ավագանու անդամը որտեղի՞ց է ՔՊ-ին 1 մլն դրամ նվիրաբերել։
    🔗 Կարդալ ավելին

    Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից

  • Փարիզում մեկնարկել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողո…

    🇫🇷 Փարիզում մեկնարկել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը 📌 Առաջին անգամ Խաղերի բացումը անցկացվում է ոչ թե ստադիոնում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկները նավերով անցնում են գետի վրայով։ Միջոցառմանը մասնակցում…

  • Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառու…

    ❗️Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

    📌 ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ:
    [ՀՀ ՊՆ]

  • Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի 45-ամյա աշխատակցին։ ՆԳՆ ոստիկանությունո…

    ❗️Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի 45-ամյա աշխատակցին։ 🔸 ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ 🔸ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի…

  • Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի որոշումներով…

    ❗️Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի որոշումներով օտարված 24 անուն գույքը հետ պահանջելու վերաբերյալ հայց կներկայացվի դատարան։ Դրանց թվում են «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որը Վարդան Ղուկասյանի ղեկավարման տարիներին օտարվել է 25 մլն դրամով, և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ օտարված Սև բերդ ամրոցի հարևանությամբ գտնվող հողատարածքները։
    📌 ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը մանրամասնել է, որ դեռ 1,5 ամիս առաջ ավագանին դատախազությունից ստացել էր առաջարկներ, որոնք վերաբերում են Գյումրու քաղաքապետների 24 որոշում անվավեր ճանաչելու հարցին: Ըստ դատախազության հիմնավորման՝ այդ որոշումներով խախտվել են համայնքի շահերը:
    🔸 Որոշումն ընդունվել է 19 կողմ ձայնով: ՀՀԿ և «Զարթոնք» խմբակցությունները չեն մասնակցել նիստին, «Ապրելու երկիրը»՝ քվեարկությանը: |1lurer.am|