Category: Infocom

  • Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե…

    ‼️ Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ տեղի չունենան։ Կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։
    [ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյան] |tert.am|

  • Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնե…

    🇦🇿 Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Ադրբեջանը չի ընդունում վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում…

  • Գիշերը վթարվել է Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը․ սնվող բնակավայրերի ջրամատակ…

    ‼️ Գիշերը վթարվել է Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը․ սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։
    💧 Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ Աշխատանքի ծավալն ահռելի է, և կտևի մի քանի օր։ Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։
    [«Վեոլիա Ջուր»]

  • Գիշերը վթարվել է Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը․ սնվող բնակավայրերի ջրամատակ…

    ‼️ Գիշերը վթարվել է Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը․ սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։
    💧 Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ Աշխատանքի ծավալն ահռելի է, և կտևի մի քանի օր։ Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։
    [«Վեոլիա Ջուր»]

  • «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգ…

    🏆 «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։
    📽 «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օփենհայմեր» ֆիլմը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի»-ն:
    🎭 Լավագույն դերասանուհի՝ Էմմա Սթոունը («Poor Things»), լավագույն դերասան՝ Քիլիան Մերֆին («Oppenheimer»), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը («Oppenheimer»), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Դիվայն Ջոյ Ռենդոլֆը («The Holdovers»)։
    🎬 «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Քրիստոֆեր Նոլանը («Oppenheimer»), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ What Was I Made For? երգը («Barbie»):

  • Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտ…

    🇰🇿🇦🇲🇦🇿 Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ, ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալությանն ասել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։
    🗣️ «Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», – ասել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տոկաևը։ |azatutyun.am|

  • Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հայտնել է…

    🔸 Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հայտնել է.
    🗣️ «Մոտ 3 ամիս մտածել եմ հրաժարականիս հետ կապված։ Տեսել եմ մամուլի արձագանքները՝ ահա սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ։ Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրաքվե, մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում։
    📌 Ասում են՝ իշխանական նավը խորտակվում է և այդ նավը լքում են։ Իշխանական նավը չի խորտակվում, իշխանությունը Երևանի ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, դա նշանակում է, որ մարզերում ավելին կարող է հավաքել։ Հետևաբար, իշխանության գործերը, ներքաղաքական իմաստով, վատ չեն։ Իմ հրաժարականի դիմումը ընդհանրապես կապ չունի մամուլում շրջանառվող այս  պարզունակ թեզերի հետ»։

  • Բլինքենը և Ֆիդանը պայմանավորվել են միասին աշխատել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջ…

    🇺🇸🇹🇷 Բլինքենը և Ֆիդանը պայմանավորվել են միասին աշխատել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված և տեւական խաղաղության համաձայնագրի հաստատմանը։
    🔸 Թուրքիայի ԱԳ նախարարն ու պետքարտուղար Բլինքենը համակարծիք են եղել, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը:
    📌Այս մասին ասված է ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման համատեղ հայտարարության մեջ։

  • Վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ ես շատ բան իմացա ժամանակակից ռազմի դաշ…

    🇬🇷 Վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ ես շատ բան իմացա ժամանակակից ռազմի դաշտում [անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումներ] օգտագործման մասին։
    🗣 Հիշեցնեմ, որ այդ երկրի զինված ուժերը հարձակման են ենթարկվել այն բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա:
    🔸 Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ:
    [Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիաս] |1lurer.am|

  • Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ [Ադրբեջանի հետ], բայց կան առ…

    🇦🇲🇦🇿 Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ [Ադրբեջանի հետ], բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ 📂 […] Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել…