Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
    🗣 «Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։
    Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը», — նշված է ուղերձում։

  • Երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորու…

    📌 Երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով:

    🔸 Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
    [ՀՀ ՆԳՆ]

  • Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ…

    📌 Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև, տեղեկացնում է Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ 🔸 Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի…

  • Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ե…

    🏥 Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն:
    📌 Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները կաշխատեն ժամը 11:00-14:00-ն (թերապևտ և մանկաբույժ)։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Այսօր շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որ…

    🏥 Այսօր շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը՝ անչափահաս: Ըստ տուժածների՝ իրենք թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետևանքով):
    🔸 Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը՝ բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
    [Սպիտակի բժշկական կենտրոն]

  • Infocom pinned «Ըստ Ձեզ, աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա՞ աշխատաժամանակի…

    Infocom pinned «Ըստ Ձեզ, աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա՞ աշխատաժամանակի կրճատումից ելնելով:»

  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշ…

    ❗️ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է …

    📌 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը:
    🔸 Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
    [ՀՀ կառավարություն]

  • Կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025թ. փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի միաս…

    🪙 Կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025թ. փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
    🚍 Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն:
    🚎🚇 Մինչև 2025թ. փետրվարի 1-ը տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ ուղետոմսի 50 դրամ արժեքը և մետրոյից օգտվելու ժամանակ ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակեն գործել։
    [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ՝ պահպանելով աշխատավարձը…

    👨‍💻 🕔 Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ՝ պահպանելով աշխատավարձը:
    📄 Նախագիծը հանրային քննարկման է դրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
    💬 «Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը: Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով»,- ասվում է հիմնավորման մեջ: |civilnet.am|