Category: Infocom

  • Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկնե…

    🇦🇿 Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։ 
    🗣 «Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։ |armenpress.am|

  • Ժամը 09։10-ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակա…

    🚧 Ժամը 09։10-ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ 🚙 Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Առաջիկայում վարորդներին վերաբերող նոր նախագծեր են դրվելու շրջանառության մեջ: Շո…

    Առաջիկայում վարորդներին վերաբերող նոր նախագծեր են դրվելու շրջանառության մեջ:
    🚘 Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարելու իրավունքը հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։
    ⚖️ Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության:
    🔄 Կպարզեցվի երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը:
    [ՀՀ ՆԳՆ]

  • Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հա…

    🇦🇲🇦🇿 Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։
    🔸 Առաջինը վերաբերում է միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն,
    🔸 երկրորդը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելուն։

    🗣 «Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից»,- ասել է Ալիևը:
    🇫🇷 Միաժամանակ Ալիևը նշել է, թե խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա սպառազինումն անհամատեղելի են։ Ըստ նրա՝ Հայաստանին զինելու գործընթացը «ընթանում է յոթ մղոնանոց քայլերով». «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»։ |civilnet.am|

  • Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «եվրոպացի դիտորդների անվան տակ հայ-ադրբեջանական սա…

    🗣 Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «եվրոպացի դիտորդների անվան տակ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»:
    💬 Ադրբեջանի նախագահը ռուսական РИА Новости-ին ասել է, որ դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվել է Բաքվի հետ 2022թ. քառակողմ հանդիպման ընթացքում, երբ դեռ Մակրոնը իրենց կողմից չէր բացառվել կարգավորման գործընթացից:
    🔗 Կարդալ ավելին

  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յո…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝
    🏠 1 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 3 անշարժ գույք՝ Արտավազում, 1 անշարժ գույք՝ Արտաշատում և 1 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 628 միլիոն դրամ,
    💴 Երևանում երկու գույքի շուկայական արժեքները, որոնց հանրագումարը կազմում է ավելի քան 53 միլիոն դրամ.
    3 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություններ,
    💰 Ավելի քան 69 միլիոն դրամին համարժեք փոխառության պահանջի իրավունք և շուրջ 32 միլիոն դրամին համարժեք ավանդ.
    1 միլիարդ 569 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

  • Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակո…

    📌 Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի…

  • Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության …

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: [ՀՀ ՊՆ]

  • Սպանդանոցները հաշվառված են, բայց չեն գործում |civilnet.am| Դեկտեմբերի 13-ին …

    🥩 Սպանդանոցները հաշվառված են, բայց չեն գործում |civilnet.am| 👮‍♂️ Դեկտեմբերի 13-ին «Գումի» շուկայում առգրավվեց մոտ մեկ տոննա ոչ սպանդանոցային ծագման միս։ Գործող կանոնակարգի համաձայն՝ արգելվում է ոչ սպանդանոցային ծագման կենդանական հումքի և մթերքի վաճառքը։…

  • #FreeZoneԳյուղը, որսորդությունը եւ զենքի մշակույթը Գերմանիայում․ Նարեկ Ներսիսյան…

    #FreeZone
    Գյուղը, որսորդությունը եւ զենքի մշակույթը Գերմանիայում․ Նարեկ Ներսիսյան
    🇩🇪 Գերմանիայում զենքի մշակույթն ու որսորդությունը վերածվել են ոչ միայն սպորտի ու հանգստի միջոցի, այլ նաեւ սոցիալական, կրթական եւ տնտեսական ոլորտների կարեւոր բաղադրիչ են, որոնց արմատները գալիս են դեռեւս միջնադարից։ Այդ ժամանակներից սկսած՝ Գերմանիայի գյուղերը, որոնք խոր կապ ունեն բնության պահպանության եւ գյուղատնտեսության հետ, շարունակել են զարգացնել իրենց ավանդույթները, որոնցից մեկը դարձել է զենքի մշակույթը։ Սա ազդեցություն է ունենում երկրի սոցիալական ու մշակութային կյանքի վրա՝ երաշխավորելով թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային կայունություն։

    Գյուղը, որսորդությունը եւ զենքի մշակույթը Գերմանիայում․ Նարեկ Ներսիսյան