🇦🇲🇹🇷 Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանները բացելու մասին պայմանավորվածությունների իրականացմանը, սակայն սպասում է թուրքական կողմի քայլեր ձեռնարկելուն, որոնք թեև առայժմ չկան, բայց ՀՀ-ն հուսով է՝ կլինեն։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։
📌 Հարցին, թե մինչ այժմ չլուծված ի՞նչ խոչընդոտներ կան, Ռուբինյանը նշել է, որ հայկական կողմի համար խոչընդոտ չկա․ «Մեր կարծիքով՝ որևէ խոչընդոտ չկա, Հայայստանը Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը պատրաստ է, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը այսօրվա դրությամբ պատրաստ է», – ասել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: