«Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթ…

🇷🇺🇦🇲 «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները հարաբերություններ են կառուցում ոչ թե հարևանների ու ընկերների, այլ իրենց թշնամիների հետ։
🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ ԱԳ նախարարը «անշնորհակալ վերաբերմունք» է անվանել հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ հենց Ռուսաստանն է դրդել Ադրբեջանին 2020 թ․ սեպտեմբերին սկսել պատերազմը ԼՂ-ում. «Ռուսաստանն էր, որ դադարեցրեց պատերազմը ԼՂ-ում, և պատերազմը կարող էր դադարել ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց՝ ոչ, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Դե, խնդրում եմ: Թեև հնարավոր էր շատ ավելի վաղ կանգ առնել, և կային տարբերակներ, որոնք հնարավորություն կտային ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահելով Ղարաբաղի կազմում»,- ասել է Լավրովը։ |tass.ru|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *