Category: Infocom

  • Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում ան…

    🇦🇲🇹🇷 Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում անկացնելու որոշում ունեն. Սերդար Քըլըչ
    🗣 «Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել։ Օրն ու վայրը կորոշենք»,- «Ռիա Նովոստի»-ին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը։
    📌 Նա նաև հայտնել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։

  • Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում:Disney-ը ներկայացրել է «Վարդա…

    🇦🇲💦 Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում:
    Disney-ը ներկայացրել է «Վարդավառ» մուլտֆիլմը, որտեղ Միկի Մաուսն ու Մինի Մաուսն իրենց ընկերների հետ նշում են հայկական Վարդավառը։

  • Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակեր…

    🇦🇿🇦🇲 Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից՝ նորմալացման գործընթացն ու խաղաղության բանակցությունները չվնասելու համար»։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ։
    Սակայն, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել։ |azatutyun.am|

  • Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մա…

    🇦🇲🇹🇷 Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը: [ՀՀ ԱԳՆ]

  • Անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվոր…

    🇦🇲🇷🇺 Անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվորեն է ստեղծվել։ Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել ՌԴ-ից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:
    📌 Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել:
    [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

  • 2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի …

    🇦🇲🇷🇺 2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի հետ։ 2021 թ․ հունվարի մինչ օրս մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց դրանց թվում ՌԴ-ի ծավալը 10%-ից քիչ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
    📌 Հարցին՝ ինչ պարզաբանում են տվել ՌԴ-ից, երբ չի մատակարարվել գնված սպառազինությունը, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, այդ պատճառով էլ չեն մատակարարում։ Ցանկացած երկիր, որն ունի այլընտրանքներ, կարող է դիմադրություն ցույց տալ իր շահերին հակասող քայլերի դեմ»։ |news.am|

  • Մարտի 1-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագ…

    📌Մարտի 1-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:
    📃 Քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:
    [Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան]

  • Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումնե…

    ❗️ Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։
    🔸 Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները:
    Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում: [ՀՀ ԱԳՆ]

  • #գիտարբուք Գայանե Շագոյանի հետ․ «Ինչպես է կերտվում ազգային տարածքը»- Ինչ է ազգը,…

    #գիտարբուք Գայանե Շագոյանի հետ․ «Ինչպես է կերտվում ազգային տարածքը»
    – Ինչ է ազգը, երբ է ձևավորվել ազգ երևույթը,
    – ազգային՝ իր բովանդակությամբ և սոցիալիստական՝ իր ձևով․ ազգային տարածքը խորհրդային ժամանակներում,
    – Մայր Հայաստան հուշարձանը,
    – խորհրդային արձանների լեզվի նշաններից ամենակարևորը՝ հավերժ կրակի գաղափարը,
    – հայկական խաչքարերը,
    – քաղաք՝ ավերակներից հետո․ Գյումրու ճարտարապետական առանձնահատկությունները, ազգային տարածքը,
    – հայկական «ճիշտ», ավանդական հարսանիքը,
    – հայոց հարսանիքի փոխակերպումը խորհրդային շրջանում և այսօրվա հարսանիքը,
    – «կարմիր խնձորի» ծեսը և դրա վերացումը։

    #գիտարբուք Գայանե Շագոյանի հետ․ «Ինչպես է կերտվում ազգային տարածքը»

    #infocom #ինֆոքոմ #գիտություն
    Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun
    ______________
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ______________…

  • Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ …

    🤝 Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
    🗣 Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում: [ՀՀ ԱԳՆ]