2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի …

🇦🇲🇷🇺 2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի հետ։ 2021 թ․ հունվարի մինչ օրս մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց դրանց թվում ՌԴ-ի ծավալը 10%-ից քիչ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
📌 Հարցին՝ ինչ պարզաբանում են տվել ՌԴ-ից, երբ չի մատակարարվել գնված սպառազինությունը, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, այդ պատճառով էլ չեն մատակարարում։ Ցանկացած երկիր, որն ունի այլընտրանքներ, կարող է դիմադրություն ցույց տալ իր շահերին հակասող քայլերի դեմ»։ |news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *