Category: Infocom

  • ՆԳՆ-ն խրախուսական երկու նորմ է ներդնում․ ապրիլի 5-ից հետո ուժի մեջ կմտնի տուգան…

    🚨🚙 ՆԳՆ-ն խրախուսական երկու նորմ է ներդնում․ ապրիլի 5-ից հետո ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը․ այս դեպքում վարորդը կվճարի 30 տոկոսով պակաս:
    🔸 Մայիսի 1-ից ուժի մեջ մտնող խրախուսական նորմը տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումներին է վերաբերում: Այն անձինք, որոնք նախապես մայիսի 1-ից հետո գործող էլեկտրոնային հարթակում կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, ցանկություն կհայտնեն իրենց վարչական իրավախախտումների վերաբերյալ ծանուցվել էլեկտրոնային եղանակով, կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս տուգանք:
    🔸 Խրախուսական երկու նորմերը կարող են գործել նաև միասին: Եթե մայիսի 1-ից էլեկտրոնային եղանակով ծանուցվեք, այնուհետև օգտվեք 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմից, կստացվի, օրինակ՝ 5000-ի փոխարեն 4000 դրամանոց որոշում, այնուհետև 30 տոկոսով պակաս՝ 1200 դրամ էլ պակաս կլինի, կստացվի 5000-ի փոխարեն 2800 դրամ։
    [ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյան] |armenpress.am|

  • ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. լրատվամիջոցների տեղեկ…

    ❗️ ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:

  • Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կու…

    🇹🇷🗳 Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ շրջանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90 տոկոսի հաշվարկից հետո: ‼️ Ընդդիմությունը հաղթել է ոչ միայն…

  • {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. լրատվամիջ…

    {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ}
    ❗️ ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:
    🗣 Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող հարազատների հետ:

  • ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազա…

    🇦🇲🇦🇿 ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։
    Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»։
    🗣 «Շատ մեծ խնդիր է եղել սահմանազատումն ինչ-որ մի տեղից սկսել, որովհետև բանակցություններ չկային և պատերազմի վտանգ կար։ Մի դրական բան եղավ՝ որոշվեց սկսել սահմանազատումը։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»։|civilnet.am|

  • Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում…

    ‼️ Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա
    📌 ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցեում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
    📌 Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

  • Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տար…

    Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է երկրում։

  • Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տա…

    ‼️ Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է երկրում։ Կան զոհեր ու վիրավորներ:
    🏙 Փլուզվել է առնվազն 26 շինություն, ընթանում են փրկարարական աշխատանքներ։

  • Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի…

    🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է․
    🗣 «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում:
    🔸 Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում»։ |1lurer.am|

  • Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շեն…

    🇮🇷🇮🇱 Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ 🔸 Սիրիայում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր…