❓ Ռուբինյանն, անդրադառնալով թուրք լրագրողի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, նշեց՝ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։
🗣 «Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։
📌 Անթալիայի ֆորումում Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը մասնակցում էին Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, Թուրքիայի հատուկ բանագնաց Սեդար Քըլըչը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։