Այսօր մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցն է։ 2008թ․ այս օրը …

Այսօր մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցն է։ 2008թ․ այս օրը Երևանի կենտրոնում զոհվեց 10 մարդ․ նրանցից ոչ մեկի սպանությունը բացահայտված չէ։
Մարտի 1-ի առավոտյան ժամը 06։30-ին ՀՀ ոստիկանությունը և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *