Category: Infocom

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊ…

    📍 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

  • Ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությ…

    🗣 Ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկմանը։
    🔸 Նրա խոսքով, Ադրբեջանը մի կողմից ցանկանում է հանդես գալ որպես շրջակա միջավայրի պաշտպան, սակայն մյուս կողմից ցանկանում է ընդլայնել գազի ու նավթի արդյունահանումը․ «Կլիմայի վերաբերյալ հիմնական սկզբունքն այն է, որ իմ և շատ ուրիշ ակտիվիստների օրակարգերը բոլորովին անհամատեղելի են ադրբեջանական կողմի օրակարգի հետ և հակասում են այն իրականությանը, որն առկա է Ադրբեջանում։ Այն, որ COP-29 համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում, ուղղակի երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է»,- ասաց Թունբերգը։
    🔸 Ըստ նրա՝ շարունակական տառապանքները, որոնց միջով անցել են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև խոշտանգումներն ու բռնի տեղահանումները, ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները բացարձակապես անընդունելի և անհանդուրժելի են։|armenpress.am|

  • Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի…

    🎄 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը:  «Բանակի…

    💬 Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: 
    🗣 «Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը «սրբագործման» առարկա չպետք է լինի, որովհետև այդ «սրբագործումը» մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը և բանակի այն անկումը, որը ունեցել ենք երկար տարիներ: Նաև այդ «սրբագործման» հետևանքով մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին»,- ԱԺ-ում 2025թ. բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց նա: |armenpress.am|

  • Փարիզի դատախազությունը պահանջել է ծայրահեղ աջակողմյան ֆրանսիական «Ազգային միավո…

    🇫🇷 Փարիզի դատախազությունը պահանջել է ծայրահեղ աջակողմյան ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական:
    ⚖️ Եթե ​​դատարանն ընդունի մեղադրանքները, 56-ամյա Լը Պենը նաև չի կարողանա մասնակցել 2027թ. կայանալիք նախագահական ընտրությանը, քանի որ նրան կարգելվի նույն ժամկետով զբաղեցնել պետական ​​պաշտոններ։ Մեղադրող կողմը նաև պահանջել է կուսակցությանը տուգանել երկու միլիոն եվրոյով։
    📍 Լը Պենը և կուսակցության ավելի քան 20 ներկայացուցիչ մեղադրվում են ԵՄ միջոցները հափշտակելու և Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականներին կեղծ աշխատանքի ընդունելու միջոցով կուսակցությունը գաղտնի ֆինանսավորելու համար: |1lurer.am|

  • Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնի…

    🇬🇪 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ Սաակաշվիլիի դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։
    🗣 Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ |tert.am|

  • ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ, …

    🇺🇸 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
    🤝 Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ |shantnews.am|

  • Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը …

    Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին
    🚓 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով նիստը հետաձգվում է արդեն 4-րդ անգամ, որից 3-ն այն պատճառով, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարան չի ներկայացնում հունիսից կալանքի տակ գտնվող Գրիգորյանին։
    Ոստիկանության պատճառաբանությունները տարբեր են, սակայն, ըստ էության, նույն խնդրի շրջանակում՝ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնված է, մեղադրյալին տեղափոխող մեքենան սարքին չէ, թափուր հաստիքներ են առկա եւ այլն։
    ⚖️ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ այսպիսով խախտվում է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, որը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ․ Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

    Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին

  • Երբ Տիգրան Ավինյանը 2018-2021 թվականներին փոխվարչապետի պաշտոնում էր և, ի թիվս ա…

    📌 Երբ Տիգրան Ավինյանը 2018-2021 թվականներին փոխվարչապետի պաշտոնում էր և, ի թիվս այլ ոլորտների, համակարգում էր գյուղատնտեսությունը, նրա ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։

    🔸 Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։ Շահառուն ոչ թե ինքն է ուղիղ իրականացրել այգեհիմնումը, այլ որպես կապալառու ներգրավել է «Իրիգեյթ»-ին։ Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե ընդհանուր առմամբ «Իրիգեյթ»-ը որքան գումար է ստացել շահառուներից։
    📌 2018-ի հոկտեմբերին «Իրիգեյթ»-ի հետ կապված սկանդալ պայթեց, երբ OCCRP-ի անդամ «Հետք»-ը գրեց, որ «Իրիգեյթ»-ը 35 000 դոլարի պետական դրամաշնորհ է ստացել։ Տիգրան Ավինյանը դրամաշնորհի համար դիմել էր դեռ այդ տարվա փետրվարին, բայց ընկերությունը հաղթեց, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։ Սակայն ՍիվիլՆեթն ու OCCRP-ն հայտնաբերել են, որ «Իրիգեյթ»-ն անուղղակի օգուտներ է ստացել նաև գյուղատնտեսական մեկ այլ պետական ծրագրից։ |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը COP29-ի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի …

    🇷🇺🇦🇿 Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը COP29-ի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
    🤝 Միշուստինը Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ բարեմաղթանքները, ինչպես նաև շնորհավորել ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի հաջող անցկացման կապակցությամբ։ Ալիևն իր հերթին բարեմաղթանքներ և ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահին։|factor.am|