Ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությ…

🗣 Ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկմանը։
🔸 Նրա խոսքով, Ադրբեջանը մի կողմից ցանկանում է հանդես գալ որպես շրջակա միջավայրի պաշտպան, սակայն մյուս կողմից ցանկանում է ընդլայնել գազի ու նավթի արդյունահանումը․ «Կլիմայի վերաբերյալ հիմնական սկզբունքն այն է, որ իմ և շատ ուրիշ ակտիվիստների օրակարգերը բոլորովին անհամատեղելի են ադրբեջանական կողմի օրակարգի հետ և հակասում են այն իրականությանը, որն առկա է Ադրբեջանում։ Այն, որ COP-29 համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում, ուղղակի երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է»,- ասաց Թունբերգը։
🔸 Ըստ նրա՝ շարունակական տառապանքները, որոնց միջով անցել են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև խոշտանգումներն ու բռնի տեղահանումները, ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները բացարձակապես անընդունելի և անհանդուրժելի են։|armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *