Category: Infocom

  • ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստ…

    🛰 ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել:
    🔸 Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։
    [«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյան] |armenpress.am|

  • Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նորընտիր նախագահ …

    🇦🇲🇮🇷 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
    🤝 Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
    ❗️Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մ…

    🇮🇷🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    🤝 Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության և եղբայրության վրա, կշարունակեն ընդլայնվել և տարբեր ոլորտներ ընդգրկող մեր համագործակցությունը կզարգանա։
    🔸 Պետությունների ղեկավարներն ընդգծել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

  • Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վ…

    ❗️ Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները:
    🔸 Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտել է, որ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ:
    🔗 Կարդալ ավելին

  • Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդի…

    🇦🇲🇦🇿 Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա։

    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |armenpress.am|
    Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

  • Զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար ՊՆ պաշտոնատար …

    ⚖️ Զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար ՊՆ պաշտոնատար անձինք ընդհանուր 50.000 ԱՄՆ դոլար կաշառք են ստացել:
    📌 Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել 9 անձի, այդ թվում՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հ…

    📌 Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը նույնպես մեղավոր են ճանաչվել եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։
    ⚖️ Լևոն Երանոսյանը Դատարանի բակում նշեց, որ բողոքարկելու է վճիռը։ Վլադիմիր Գասպարյանը նույնպես հայտարարեց՝ գնալու է արդարացման ճանապարհով։
    🗣 Լրագրողների հարցին ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանը նշեց․ «Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ դուր գալու համար իրենց ղեկավարներին, փորձել են, այնուամենայիվ, մի քիչ ճարպիկություն անել»։
    🔗Կարդալ ավելին

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալ…

    📌 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։
    🤝 ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
    [ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյան]

  • ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի հոդվածներով մեղավոր ճանաչվեց,…

    ❗️⚖️ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի հոդվածներով մեղավոր ճանաչվեց, սակայն դրանց մի մասով ազատվեց պատժից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածներից մյուսներով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ազատազրկման, նրա նկատմամբ, սակայն, կիրառվեց համաներում։

  • Հուլիսի 9-ից օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի …

    🚧 Հուլիսի 9-ից օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. — Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. — Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:
    🔁 Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
    [Երևանի քաղաքապետարան]