Category: Infocom

  • Դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և …

    ‼️ Դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 🔸 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ. 🏠 ԱՄՆ Մասաչուսեթս…

  • Բաքուն ու Վաշինգտոնը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան…

    🇺🇸🇦🇿 Բաքուն ու Վաշինգտոնը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։
    📣 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, վկայակոչելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների, հայտարարել է՝ վերջին շրջանում Բաքվում դպրոցական մակարդակի սարսափներ են հյուսվում ԱՄՆ-ի շուրջ․ «Այդ հրապարակումները չեն շեղի ուշադրությունը փաստից, որ 300-ից ավելի քաղբանտարկյալներ անհիմն մեղադրանքներով գտնվում են Ադրբեջանում և տոներն անցկացնում են ընտանիքից հեռու»։
    💬 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է՝ նշելով, թե ԱՄՆ վարչակազմն «ամեն կերպ փորձում է վնասել իր արտաքին հարաբերությունները, մասնավորապես, Ադրբեջանի հետ՝ շինծու և առասպելական հայտարարություններով»։ |azatutyun.am|

  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննութ…

    ⚖️ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է։
    📌 Կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրենի և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
    📌 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: [ՀՀ ՔԿ]

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբե…

    🇺🇦🇸🇰 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Զելենսկու՝ Ֆիցոյի գործողությունները կարող են վտանգել ոչ միայն Սլովակիայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգությունը։
    🤝 Նշենք՝ Ֆիցոն Մոսկվա էր այցելել դեկտեմբերի 22-ին՝ հայտնելով, որ այցը Մոսկվա արձագանքն է Զելենսկուն, որը հայտարարել է, որ մտադիր է հունվարի 1-ից դադարեցնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Սլովակիա։
    🔗 Կարդալ ավելին

  • Երևանի ավագանին գումարել է այս տարվա վերջին նիստը: Օրակարգում ընդգրկված է 23 հա…

    ‼️ Երևանի ավագանին գումարել է այս տարվա վերջին նիստը: Օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից զեկուցվող են 6-ը:
    🔸 Նիստի սկզբին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների ղեկավարները առաջարկեցին օրակարգի բոլոր հարցերը զեկուցվող դարձնել, իսկ եթե դա ընդունելի չէ, ապա միայն Երևանի զարգացման 2025թ․ ծրագիրը հաստատելու մասին հարցը ու ևս մեկ հարց։
    🔸 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Երևանի զարգացման 2025թ․ ծրագիրը և բյուջեն հետագայում մեկ նախագիծ են դառնալու, և բյուջեի քննարկման ժամանակ քննարկելու են նաև զարգացման ծրագիրը։
    Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկները քվեարկությամբ չընդունվեցին, իսկ չզեկուցվող բոլոր հարցերը հաստատվեցին։

  • Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյան…

    🤝 Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն: Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու այս որոշումը՝ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է՝ նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:
    🗣 «Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում»,- ասել է Անի Բադալյանը:

  • Infocom pinned «Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններո…

    Infocom pinned «Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների…»

  • Գործարկվել է transport.yerevan.am կայքը: «Գործիքակազմը շարունակաբար ավելանալու …

    🚍🎫 Գործարկվել է transport.yerevan.am կայքը:
    🗣 «Գործիքակազմը շարունակաբար ավելանալու է, սակայն այսօր արդեն կարող եք մտնել կայք, ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է լինելու ամենամատչելի տոմսը հատկապես ձեզ համար, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելու միջոցով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում և, ընթերցելով հաճախ տրվող հարցերի բաժինն, ավելի ամբողջական տեղեկություններ ստանալ միասնական տոմսային համակարգի մասին»,- հայտնել է Երևանի քաղաքապետ Ավինյանը։ |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարա…

    🇸🇾🇹🇷 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ․ հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:
    📌 Նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են Ֆիդանն ու ալ-Շարան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ կազմակերպել էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման գործողությունը, գրկախառնվում և ձեռք սեղմում։ |factor.am|

  • Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ըն…

    🇬🇪 Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
    🗣 «Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ ոչ ոքի թույլ չտալու խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում»,- ասել է Կոբախիձեն։
    📌 Շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և ՀԿ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։ Նախագահը ժամանակ է հատկացրել մտածելու համար մինչև կիրակի ժամը 21:00-ն:  |armenpress.am|