🔈 ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով․ լսումները տեղի կունենան ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին: [ՀՀ ԱԺ]
🇦🇲🏋️♂️2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Հայաստանում. սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: [ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան]|armenpress.am|
🗣 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: 📌 Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: [ՀՀ ՊՆ]
🛍 Առցանց անմաքս առևտրի շեմը կնվազեցվի՝ դառնալով 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
💳 Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում:
‼️ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021թ․ աշնանը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է ԵՄ առաքելությունը։ ✈️Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ 📌 Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |armeniasputnik.am|
📌Եկեք հանձնել կամ տալ բառը հանենք, ոչ մեկ չի հանձնում, մենք դեմարկացիա ենք անում. Ալեն Սիմոնյանը բացատրում է Տավուշի գյուղերի աղմկահարույց խնդիրը 🇦🇲🇦🇿 «Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է։ Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պիտի պատերազմենք, մենք կպատերազմենք: Սահմանազատում անում ենք ոչ թե սպառնալիքի տակ, այլ որ մեզ դա պետք է։ Դելիմիտացիայից հետո Ադրբեջանը կճանաչի մեր սահմանը, բա ի՞նչ պիտի անի»,- Հանրայինի եթերում ասաց ՀՀ ԱԺ նախագահը։ |armeniasputnik.am|
🤝 Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն։ 🗣 Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։ Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանը։ 🔸 Նա նշեց, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի…
🇦🇲🇷🇺Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 🗣 «Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ 📌 Լավրովի խոսքով Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։ |armeniasputnik.am|
❓ Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․ 🗣 «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները:…