Category: Infocom

  • 12 տարվա դադարից հետո Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը, …

    🇹🇷🇸🇾 12 տարվա դադարից հետո Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը, հայտարարել է Թուրիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ դեսպանատան անձնակազմը Սիրիայի մայրաքաղաք է վերադարձել նախօրեին։
    📌 Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը գործունեությունը դադարեցրել էր 2012թ. մարտին Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների սրման պատճառով։ |azatutyun.am|

  • Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև …

    ❗️Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Վրաստանի խորհրդարանում մեկնարկել են երկրի վեցերորդ նախագահի ընտրությունները։ Առ…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանում մեկնարկել են երկրի վեցերորդ նախագահի ընտրությունները։ Առաջին անգամ նախագահն ընտրվում է ոչ թե ուղիղ ժողովրդական քվեարկությամբ, այլ 300 ընտրողներից բաղկացած ժողովով։ Ընդդիմությունը, որը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, չի մասնակցում…

  • Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ո…

    ⚖️ Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետի նկատմամբ։
    📌 Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ. դեկտեմբերի 13-ի վճռով ՃՈ ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը:
    🔸 Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր բանկի անվտանգության աշխատակցի, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին, ոստիկանության՝ տարածքում ծառայություն իրականացնող ավագ ենթասպային: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • ՌԴ-ում արգելափակվել է Viber մեսենջերը ռուսական օրենսդրության պահանջները խախտելո…

    🇷🇺 ՌԴ-ում արգելափակվել է Viber մեսենջերը ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնում է, որ մեսենջերի հասանելիությունը սահմանափակվել է՝ կապված տեղեկատվության տարածման կազմակերպիչների համար նախատեսված պարտավորությունների չկատարման հետ։
    📢 «Ռոսկոմնադզոր»-ի հաղորդագրության համաձայն՝ այս միջոցառումը նպատակ ունի կանխել մեսենջերի օգտագործումը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրումը նման գործողությունների իրականացման համար, թմրանյութերի վաճառքը և այլ անօրինական գործողությունների տարածումը։ |armenpress.am|

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում քննարկել է Մերձավոր Արևելք…

    🇹🇷🇦🇿 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում քննարկել է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի իրավիճակը։

    🗣 «Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի և Աքիֆ Քըլըչի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Հաջիևը X-ի իր միկրոբլոգում։ |azatutyun.am|

  • Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և…

    🇹🇷 Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
    🗣 «Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունը անբաժան են մեր երկրի անվտանգությունից: Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Գյուլերը։ |1lurer.am|

  • Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2025թ. …

    📌 Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2025թ. հունվարի 30-31-ը Ալմաթիում:
    🗣 Այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Մոսկվայում դեկտեմբերի 13-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: |armenpress.am|

  • Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազա…

    🗣 Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։
    🔸 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

  • Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատար մեքենաների համար: Այս մասին «Սպուտնիկ…

    ❗️Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատար մեքենաների համար: Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
    ❄️ Նրա խոսքով՝ պատճառը եղանակային պայմաններիի վատթարացումն է։
    🚗 Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Լարսը փակ է բեռնատարների համար: Փակ է նաև Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: