ՌԴ-ում արգելափակվել է Viber մեսենջերը ռուսական օրենսդրության պահանջները խախտելո…

🇷🇺 ՌԴ-ում արգելափակվել է Viber մեսենջերը ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնում է, որ մեսենջերի հասանելիությունը սահմանափակվել է՝ կապված տեղեկատվության տարածման կազմակերպիչների համար նախատեսված պարտավորությունների չկատարման հետ։
📢 «Ռոսկոմնադզոր»-ի հաղորդագրության համաձայն՝ այս միջոցառումը նպատակ ունի կանխել մեսենջերի օգտագործումը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրումը նման գործողությունների իրականացման համար, թմրանյութերի վաճառքը և այլ անօրինական գործողությունների տարածումը։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով