Category: Infocom

  • Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. …

    🇷🇺 Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր

    📌 Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով երկու մարդ Է մահացել։
    Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ |tert.am|

  • Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում՝ աշխատավարձերի բարձրացման պա…

    ⚖️🪧 Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
    🔸 «Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
    🔸 Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»․ — նշում են Խորհրդից:

  • ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կ…

    🇷🇺🇺🇸 ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կապված Սևաստոպոլի վրա երեկվա հարձակման հետ, որը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ օգտագործելով ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ։
    💬 Մոսկվան նաև հայտարարել է, որ նման գործողությունները «անպատիժ չեն մնա»։ |tert.am|

  • Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավար…

    🔎 Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարության քրեական գործերով քննչական գործողությունների ավարտի մասին։
    ⚖️ Նրա խոսքով ներկայում մեղադրյալները, փաստաբանները և տուժածները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական ակտը կհանձնվի դատարան: |news.am|

  • Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։ Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ …

    🚧 Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։ 📌 Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հա հողատարածք հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացով պայմանավորված՝ սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում։

  • «ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և զինվորականների ուշա…

    🇮🇱 «ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
    🗣 «Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում»,- ասել է Իսրայելի վարչապետը։
    📌 Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Լիբանան-Իսրայել սահմանին վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։

  • Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։ Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ գյ…

    🚧 Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։
    📌 Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հա հողատարածք հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացով պայմանավորված՝ սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում։

  • Դաղստանում ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից…

    👮 Դաղստանում ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական:
    📌 Նշենք, որ երեկ մի խումբ զինված գրոհայիններ Մախաչկալա և Դերբենտ քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:
    ❗️ Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտարարված է եռօրյա սուգ։ Քաղաքներից ելքն արգելվել է։ Ոչնչացվել է մի քանի գրոհային։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:

  • Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խ…

    ❗️ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Այս մասին հայտարարում են ՀՀ կառավարությունից։ 🔸 Վերջին շրջանում Ադրբեջանի ՊԲ…

  • Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի…

    🇧🇾🇦🇿 Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ է հրապարկել hetq.am-ը։
    📩 Դրանք ներառում են Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով։
    🔸 Ըստ 2018թ․ նամակներից մեկի՝ բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային ձեռնարկությունը նամակ է ուղարկել բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկին, որից պարզ է դառնում՝ Ադրբեջանի տարածքում նախագծային առաջարկ է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու վերաբերյալ:
    🔸 2022թ․-ի «Բելսպեցվնեշտեխնիկայի» և «Գոմելի ռադիոգործարան» ընկերության նամակից պարզ է դառնում, որ բելառուսական ձեռնարկությունը մշակում է Ադրբեջանի տարածքում 14 հատ «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանք («ԶԻԿ-23-4») կապիտալ վերանորոգելու և մոդեռնիզացնելու հնարավորությունը:
    🔸 Hetq.am-ը գրում է նաև, որ 2022-ի ամռանը Բելառուսը ՌԴ տարածքով 2 հատ «Գրոզա-Ս» համակարգ է ուղարկել Ադրբեջան, իսկ նույն տարում թվագրված նամակից պարզ է դարձել, որ Բելառուսը ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ է ուղարկել Ադրբեջան ԱԹՍ-ների համար։