❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
🇦🇲🇪🇺 Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու խորհրդարանական լսումների ժամանակ 4 քաղաքական ուժերի և նրանց աջակցող կազմակերպությունների անունից՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր հորդորեց Հայաստանի իշխանություններին…
❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
🗣 Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 🔸 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 🔸 90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 🔸 365 օրվա…
🚗 Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը՝ ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք-Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն-Արմենակյան փողոց հատման ճանապարհահատվածը: [Երևանի քաղաքապետարան]
❗️Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ 🔸2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ [ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի 🦠 Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի թիրախների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիրախների որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն։ 💊 Դեղամիջոցների հայտնաբերման նախնական փուլում, երբ համակարգչային ծրագրերի օգնությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացություններ են ընտրվում, այդ տարբերությունները կարող են հանգեցնել սխալ հաշվարկների։ 📌 Այս ուսումնասիրությունն իրականացրել է Denovo Sciences հայկական ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման կիրառությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացությունների հայտնաբերմամբ։ 📃 Ընկերության թիմի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։