Category: Infocom

  • ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «…

    ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
    🔸 Կառավարությունն առաջարկում է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները ներառել համալսարաններում,  ԳԱԱ-ն դարձնել խորհրդատվական մարմին և արգելել ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների կառուցումը։
    🔸 Լրամշակման տևական փուլից հետո ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։
    🔸Նախագիծը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ այն, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական համակարգը կառավարության պատկերացմամբ։

  • Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործըն…

    🔸 Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։
    🔸 Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություւններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը։
    [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]

  • Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ապօրինի շրջափակում…

    Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ապօրինի շրջափակումից հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության ուղղությամբ՝ այն անվանելով «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ»։
    Ռազմական գործողությունները տևեցին մեկ օր, սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի Հանրապետության իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց ամբողջական դադարեցման մասին։ Ըստ համաձայնության՝ «դուրս էին բերվում «ՀՀ-ի՝ Արցախում մնացած զինված ուժերը», լիարժեք զինաթափվում էին ԼՂ ՊԲ զինված խմբավորումները, դուրս էին բերվում ծանր տեխնիկան ու սպառազինությունը ԼՂ տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:
    Մեկօրյա պատերազմի արդյունքում արցախյան կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ, մոտ 120 000 արցախցիներ բռնի տեղահանվեցին․ Արցախը արդեն մեկ տարի է հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։
    Լուսանկարում Վայքի մշակույթի տունն է 2023թ․ բռնի տեղահանության օրերին

  • Հայաստանի Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային (2…

    📌 Հայաստանի Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 7-րդ տուրում հաղթեց Անգլիային (2.5:1.5 հաշվով):

  • Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակ…

    💻 Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս պահին դրա հաստատումը չունենք։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյան] |armenpress.am|

  • Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետայի…

    ❗️Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել…

  • Լիբանանում կրկին պայթյուններ են տեղի ունեցել : Լիբանանի տարբեր շրջաններում կապ…

    🇱🇧 Լիբանանում կրկին պայթյուններ են տեղի ունեցել :
    📌 Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցներ են պայթեցրել, կան զոհեր և վիրավորներ։ |tert.am|
  • Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բազմաբնակարան կոմպլեքսի բնակիչները բ…

    ❗️Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բազմաբնակարան կոմպլեքսի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Այդ հասցեում կառուցվող «Դավթաշեն սիթի» բնակելի համալիրը հունիսի 5-ին շինարարության ավարտական ակտ է ստացել, սակայն բնակիչները պնդում են, որ համալիրում բազմաթիվ անավարտ աշխատանքներ կան։
    📢 «Շինարարական աշխատանքների ավարտական ակտ է տրամադրվել կառուցապատողին այն պարագայում, երբ շինարական աշխատանքները ավարտված չեն։ Խնդրելու ենք, որ վարչապետի աշխատակազմը պարզաբանի, թե ինչ իրավական հիմքերով են կատարվել շինարարության թույլտվությունների երկարացումները, ի՞նչ իրավական հիմքերով են տեղի ունեցել նախագծի փոփոխությունները»,- նշեց շենքի բնակիչներից Հայկ Սմբատյանը։
    🔸Շենքում այժմ մոտ 300 ընտանիք է ապրում, նրանցից 160-ը մասնակցել են ստորագրահավաքին, դիմում ներկայացրել Կառավարություն, Դատախազություն և Քնչական կոմիտե։ Կառավարությունից պատասխանել են, որ դիմումը կուսումնասիրեն և պատասխան կներկայացնեն օրենքով սահմանված ժամկետներում։
    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ ԱԽ քարտուղարը, խոսելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին, նշեց, …

    🇦🇲 ՀՀ ԱԽ քարտուղարը, խոսելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին, նշեց, որ եթե նախկինում Հայաստանը 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել է Ռուսաստանի հետ, ապա այսօր այդ թիվն իջել է 10%-ից էլ ցածրի, ինչը վերջին 3-4 տարիների հաջողությունն է։
    🗣 «Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից մեկը Հնդկաստանն է, մյուսը Ֆրանսիան և մենք փնտրում ենք նոր գործընկերներ, որպեսզի այդ ուղղությամբ տարվող մեր աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»։
    🔸 Մենք նպատակ ունենք նաև, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի Հայաստանում, այսինքն՝ ռազմաարդյունաբերական ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը»։
    📌 Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ռազմավարական նպատակ է նաև 4-5 գործընկեր ունենալը, որոնցից ամեն մեկի հետ համագործակցությունը 20%-ը չի գերազանցի։

  • «Փյունիկ» ֆուբոլային ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է…

    🇦🇲⚽️ «Փյունիկ» ֆուբոլային ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է ակումբը վաճառելու, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը լքելու մտադրության մասին։
    🔸 «Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելի: Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:
    🔸 Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ: Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ աշխատելու անհնարինության մասին: Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման», — նշել է նա: