Category: Infocom

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։
    🗣 «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
    📌 Միևնույն ժամանակ կրկին շեշտել, թե Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք էլ, նրա խոսքով, «գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն է»։ |azatutyun.am|

  • Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացվել է խաղաղութ…

    🗣 Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացվել է խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։

    🔸 «Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում։
    🔸 Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչելու այդ համաձայնությունները»,- նշել է Միրզոյանը։ |civilnet.am|

  • Հայաստանի «հասարակությունը ԵՄ մաս լինելու որոշում ունի»։ Կարծում եմ՝ առաջիկայու…

    🇦🇲🇪🇺 Հայաստանի «հասարակությունը ԵՄ մաս լինելու որոշում ունի»։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցով հանրաքվե կանցկացվի և «ժողովուրդը կասի՝ այո»։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի Հանրային ՀԸ-ի հետ զրույցում։
    🗣 «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն են այլ։ Մեզ անհրաժեշտ է աջակցություն՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է՝ խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և Լատվիայի, և եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար։
    🇷🇺 Ռուսաստանի խանդի մասին. պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ։ Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հարցով հանրաքվե անցկացնելու թեման։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»,- ասել է Սիմոնյանը։ |civilnet.am|

  • Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հնարավորություն կունենան…

    Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

  • Քամու հետևանքով Երևանում և մի քանի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղ…

    🌬 Քամու հետևանքով Երևանում և մի քանի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր:
  • Երեկ ՌԴ-ում մարդատար գնացքի ինը վագոն ռելսերից դուրս է եկել Կոմի տանող հատվածու…

    🚉 Երեկ ՌԴ-ում մարդատար գնացքի ինը վագոն ռելսերից դուրս է եկել Կոմի տանող հատվածում: Գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։ Տուժել է մինչև 40 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացված է 10 մարդ։
    🔸 Գնացքի վագոններից մեկի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։
    🔸 Տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել։ 9 վագոնների ռելսերից դուրս գալու պատճառը տեղումներից հետո երկաթուղու խարխլումն է եղել։ |arm.sputnikarmenia.ru|

  • Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությու…

    ❗️Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։
    🔸 Վեհաժողովը ողջունում է սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:
    🤝 Վեհաժողովը բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը: Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
    [Վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան]

  • Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտա…

    🥇 Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում Մարատ Աճեմյանը դարձել է չեմպիոն։

  • Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն ա…

    ❗️Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
    📢 Հորդորում ենք պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։
    [ՀՀ ՆԳՆ]

  • ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցել…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը և նշում, որ Օ’Բրայենը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ։