Category: Infocom

  • Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջեւ կապերի սերտ…

    📌 Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ ❗️Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ…

  • Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտ…

    🚌 Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով՝ խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված։
    🚏 Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:
    🚋 Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Պետությանն է վերադարձվել Ծաղկաձորում գտնվող շուրջ 20 000 քմ մակերեսով անտառային…

    🌳 Պետությանն է վերադարձվել Ծաղկաձորում գտնվող շուրջ 20 000 քմ մակերեսով անտառային տարածքը։

    📃Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Դատախազության հայցը, որով պահանջվում էր՝ անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը։
    Որպես հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև այդ ժամանակ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև հողամասի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հա…

    🪖 Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված էր կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում։
    🔸 Վարժական հավաքներում ներառվելու են մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
    📌 Նրանք ներգրավելու են մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային, կապի, հետախուզական, անօդաչու թռչող սարքերի, տեխնիկական, թիկունքային ու ինժեներական մասնագիտություններով։|civilnet.am|

  • Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում նե…

    🔸 Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։
    🔸 Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։
    [Մի շարք քաղաքական ուժերի հայտարարությունը]

  • Անկարայում հանդիպել են Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալ…

    🇷🇺🇹🇷 Անկարայում հանդիպել են Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Բուրաք Աքչափարը:
    🇦🇲🇦🇿 Պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի քննարկման, ընդգծել են «հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»։
    🤝 Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ [ՌԴ ԱԳՆ] |azatutyun.am|

  • Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նի…

    🔸 Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստը։
    ‼️ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ընդգծել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները:
    Կարդալ ավելին

  • Բացահայտվել են Երևան քաղաքում 2024 թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու…

    ❗️Բացահայտվել են Երևան քաղաքում 2024 թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ 📌 ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք…

  • Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Միասին» շարժման հանրահավաքը։ Շարժմ…

    📢 Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Միասին» շարժման հանրահավաքը։
    🔸 Շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանն առաջարկել է, որպեսզի հենց այսօր վարչապետի թեկնածուին ու կառավարության կազմը ներկայացնեն։
    🗣️ «Մենք այսօր չենք կարող այդ մենաշնորհը վերցնել մեզ վրա և ասել, թե ամբողջը (կառավարությունը – խմբ.) մենք ենք ներկայացնում։ Կարևոր է քաղաքական ուժերի միասնությունը։ Մեր շարժման ներսում կարծում ենք, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը»,- ասաց Սարգսյանը։ |armeniaaputnik.am|

  • Հայաստանը կարող է հումանիտար օգնություն ուղարկել Գազա։ Հայաստանը ցավում է Գազ…

    📌 Հայաստանը կարող է հումանիտար օգնություն ուղարկել Գազա։ 🇦🇲🇪🇬 Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների…