Category: Infocom

  • Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոց…

    🔫 Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
    🗣 Լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
    💬 «Այս պահին դեպքի վայրում ենք: Հաղորդումն առավոտյան 8:54 է ստացվել, որ թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են: Հիմա օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կազմված փաստաթղթերն էլ փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասել է նա:

  • Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամ…

    Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։
    1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

  • Այսօր Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բա…

    📌 Այսօր Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ:
    ❗️Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով: [Արցախի ԱԺ]

  • Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, անկասկած, խ…

    🇦🇲🇹🇷🇦🇿 Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, անկասկած, խաղաղության ու նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններին…

  • Ծանարամարտիկ Գարիկ Կարապետյանը Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությո…

    🏋🏻 Ծանարամարտիկ Գարիկ Կարապետյանը Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։

  • Ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է՝ 102 կգ քաշային…

    🏋🏻‍♂️ Ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է՝ 102 կգ քաշային կարգում։

  • Մահացել է Ալեքսեյ Նավալնին։…

    Մահացել է Ալեքսեյ Նավալնին։

  • Bank of Georgiа-ն տեղեկացնում է՝ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորված…

    🏦 Bank of Georgiа-ն տեղեկացնում է՝ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Հայտարարության համաձայն՝ գործարքի արժեքը կկազմի 303,6 մլն դոլար։
    🗣 «Ameriabank-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը»,- հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։

  • Նիկոլ Փաշինյանն ու Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության հետ…

    🇦🇲🇪🇺 Նիկոլ Փաշինյանն ու Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության հետագա գործունեությանը վերաբերող հարցերի։
    🗣 Փաշինյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին ասել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
    📌 Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:

  • «Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հ…

    ⚖️ «Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հետ»․ Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է

    📌 Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը փետրվարի 14-ին մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ըստ այդմ` Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավը և այժմ նա ազատության մեջ է:
    🗣 «Շուրջ 9 ամիս տևող նախաքննության ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Գևորգ Ալթունյանը որևէ առնչություն ունի ՊՆ-ից ոչ թե 106 միլիոն, այլ նույնիսկ 10 դրամ հափշտակելու հետ», – նշել է Ալթունյանի պաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:|news.am|